Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կարևորում է Երևանի ավագանու ընտրությունների մասնակցությունը

ԸՆԴԱՌԱՋ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

Օգոստոսի 22-ին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ընդլայնված կազմով ունեցավ օրախնդիր հարցերի քննարկում, որի արդյունքում ևս մեկ անգամ կարևորվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունը, որը քաղաքացիներին փակ-գաղտնի քվեարկությամբ հնարավորություն կտա հայտնել իրենց դիրքորոշումը: Միաժամանակ ափսոսանք հայտնվեց, որ այդուհանդերձ ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:

 

Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը` Երևանի ավագանու ընտրությունն այսօր իր նշանակությամբ իսկապես հավասարազոր է համապետական ընտրությունների:

 

Ծավալված քննարկման արդյունքում որոշվեց`

 

1. միության սատարումը քաղաքական համապատասխան ուժին ձևակերպում կստանա առաջիկայում կնքվելիք հուշագրով,

 

2. քննարկման արդյունքում մշակվեցին ներքոհիշյալ ծրագրային նախնական դրույթները, որոնք իրականացվելու են միության հետ հուշագիր կնքած քաղաքական ուժի կողմից Երևանի ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո: Դրանք են`

 

-Երևանի քաղաքապետարանում լինելու է անվտանգային հարցերով խորհրդականի պաշտոն, որը վստահվելու է ԱԱԾ համակարգում բազմամյա աշխատանքային փորձ ու հեղինակություն ունեցող բարձրաստիճան սպայի: Նշված պաշտոնյայի կոորդինացմամբ իրականացվելու են համատեղ ծրագրերը, ապահովվելու է իրավապահ մարմինների, ինչպես նաև պահեստազորում գտնվող սպաների հետ կապը, համագործակցությունը,

 

-Երևանում հիմնվելու է Սպայի տուն, որտեղ ուժային կառույցների պահեստազորում գտնվող սպաները (աշխատակիցները) հնարավորություն կունենան հանդիպել, շփվել միմյանց հետ, ներկայացնել իրենց հուզող խնդիրները, կազմակերպել տարբեր բնույթի, այդ թվում և հանդիսավոր միջոցառումներ, հաստատել և կամ ակտիվացնել շփումներն այլ երկրների համանման կառույցների հետ,

 

-կազմակերպվելու է պահեստազորում գտնվող սպաների մասնակցությամբ պահնորդական ծառայություն, որը կապահովի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտների, մասնավորապես դպրոցների, զբոսայգիների, հանրային միջոցառումների և այլնի պահպանությունն ու անվտանգությունը: Քաղաքի անվտանգության հետ կապված` տեղծվելու են հնարավոր այլ աշխատատեղեր,

 

-պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներին ու նրանց ընտանիքների անդամներին ցուցաբերվելու է օժանդակություն բժշկական անվճար կամ մասնակի հատուցմամբ սպասարկման հարցերում,

 

-պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաների ընտանիքների անդամներին աջակցվելու է ուսման վարձի մասնակի կամ ամբողջական հատուցման հարցում,

 

-ստեղծվելու է դրամաշնորհ, որը մշտական հիմունքներով նյութական աջակցություն է ցուցաբերելու զոհված զինծառայողների ըտանիքներին,

 

-Երևանում կառուցվող բնակֆոնդից յուրաքանչյուր տարի պահեստազորի սպաներին հատկացվելու է 20 բնակարան` ինքնարժեքով կամ որևէ այլ նպաստավոր հնարավորությամբ,

 

-պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներին ընձեռվելու է հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն,

 

-պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներն ազատվելու են ավտոկայանատեղերի համար սահմանված վճարներից կամ տրվելու են զգալի զեղչեր,

 

-ձևավորված պահնորդական ծառայության, ինչպես նաև պահեստազորում գտնվող սպաների ներգրավմամբ քաղաքապետարանում և ենթակայությամբ գործող դպրոցներում ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ: Երևանի քաղաքապետարանը, մեր դպրոցները, մշակութային օջախները երաշխավորված զերծ են մնալու թմրամիջոցներից, որն ազգային սպառնալիքի է վերածվել, մեր պատանիները պետք է հասկանան, գիտակցեն դրա վտանգավորությունը,

 

-քաղաքապետարանում և ենթակա կառույցներում իրական պայքար է ծավալվելու կոռուպցիայի և հովանավորչության դեմ,

 

-պահեստազորի սպաների անմիջական մասնակցությամբ (հանդիպումներ, շփումներ) քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթական, կրթական հաստատություններում հետևողականորեն ներդրվելու է ազգային ոգու, գաղափարախոսության, անվտանգային խնդիրներին առնչվող գիտելիքներ, հետաքրքրություն է առաջացվելու ԱԱԾ-ում և մյուս ուժային կառույցներում ծառայության նկատմամբ:

 

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>