ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Տիգրան Ավինյանի փոշեշոուն

Կանխատեսելի ու ինքնըստինքյան ենթադրվող էր, որ փաշինյանական իշխանությունը Երևանի ավագանու ընտրություններում գերազանցապես չարաշահելու է վարչական ռեսուրսը՝ քաղաքապետարանը գրաված, Ավինյանին էլ քաղաքապետ պահելու համար:

Այդ իմաստով հնարավորինս «անմեղ» երևույթ է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը ու, հատկապես՝ դրա հեռարձակումը, դրա վերաբերյալ լրահոսում բազմազան լուրերի տարածումը: Դե, կասեն՝ Ավինյանը փոխքաղաքապետ է, ի պաշտոնե գործունեություն է իրականացնում, հոմ այդ գործունեությունը տեղեկատվական լռության չե՞նք մատնելու:

Բայց նախ, Տիգրան Ավինյանը արդեն իսկ գրանցված թեկնածու է, ավելին՝ հենց նա՛ է գլխավորում Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակը: Ու նա շարունակում է իրականացնել Երևանի փոխքաղաքապետի պարտականությունները, այսինքն՝ հրաժարական չի տվել, նրա պաշտոնավարումը չի՛ սառեցվել, քաղաքապետարանն էլ դարձրել է փոխքաղաքապետարան: Սա արդեն իսկ կոպտագույն խախտում է:

Սա իր հերթին՝ որպես վարչական ռեսուրսի գերչարաշահում: Գումարած՝ քարոզարշավի գերլրացուցիչ առավելություն ստանալը:

Վերցնենք թեկուզ այսօրվա քաղաքապետարանային «դիսպետչերական» կամ գործակարգավարական խորհրդակցությունն ու Տիգրան Ավինյանի՝ փոշու ամպերի երևույթից բարկանալու ցուցադրությունը: Թե բա՝ «...եթե այդ մասով ինձ ինչ-որ տեսանյութ է հասանելի դարձել, ուրեմն դա նշանակում է, որ այն ձեզ արդեն իսկ հասանելի պետք է դարձած լիներ: Դուք արդեն գնացած և տուգանած պետք է լինեիք տվյալ շինարարին, այդ լիազորությունները մենք տվեցինք չէ՞ ձեզ: Ես գիտեմ, որ Կենտրոն վարչական շրջանում շատ ինտենսիվ կատարվում են մաքրումներ և լվացումներ, ես գիտեմ, որ դրա մասով Բնապահպանական տեսչական մարմինը գնում, հետևում է և տուգանում է, և այն ամպերը, որ Քանաքեռ-Զեյթունում կուտակվել էին, դրանք տեսանելի՞ չէին, կենտրոնի շենքե՞րն էին տեսանելի էդ դեպքում...»,-զայրացավ Նաջարյա... կներեք, Տ. Ավինյանը:

Թե բա՝ «Խոմ բան չենք էստեղ, խոսանք, խոսանք ու արդյունք չլնի»:

Տեսնես այդ ի՞նչ արդյունք է նա ակնկալում: Ի՞նչ արդյունք մի պարագայում, երբ Տիգրան Ավինյանն ու նրա ներկայացրած փաշինյանական իշխանությունը բառի ամենաուղիղ իմաստով, Երևանը քաղաքաշինական բռնաբարության է ենթարկում: Մայրաքաղաք չէ, այլ համատարած բարձրահարկաշինհրապարակ, քարհանք ու չգիտես, թե էլ ինչ: Մի թեթև քամի, ու Երևանն անհետանում է փոշու ամպերի մեջ: Հարցն այն չէ միայն, որ բացարձակապես ոչ մի շինարարական ընկերություն, քար արդյունահանող ու մշակող գրեթե ոչ մի ընկերություն պարտադիր շինարարական կանոնները չի պահում, ջրացողում չի անում (գոնե): Դա էլ իր հերթին:

Բուն հարցն այն է, որ աջուձախ շինթույլտվություններ են տրված, որ համատարած գերկառուցապատվում է Երևանն, ու շենքերն արդեն «ռաժոկով» են ճխտում: Ի՛նչ «գլխավոր հատակագիծ», ի՛նչ սեյսմիկ անվտանգություն:

Ում փողը և ուժը որտեղ պատում է, այնտեղ էլ քաղաքաշինում են:

Իսկապես որ՝ քաղաքա-շինություն:

Բուն խնդիրը (գերկառուցապատումն ու դրա անթույլատրելիությունը) թողած, հետևանքի ետևից են ընկնում (փոշու) և այդ «ճակատում» բուռն գործունեություն ցուցադրում, իբր՝ տեսեք-տեսեք գործ են անում, աշխատում են՝ իրենց չխնայելով:

Դե, առանց համապատասխան վարորդական իրավունքի «ԳԱԶել-շոու» անելուց հետո մնում է տեսնենք Ավինյանին՝ ցախավելով «Երևանի վերջին փոշին» ավլելիս՝ «ավլեմ-թափեմ փոշին» հանրահայտ երգի մեղեդու հնչյունների ներքո: Միայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին չկանչեք, որ փոշուն կոտրված ափսեների բեկորներ շատ չխառնվեն:

Ընտրարշավն, ի դեպ, պաշտոնապես դեռ չի մեկնարկել, քպ-ոներն այսպես իրար են խառնվել: Բա որ մեկնարկի, այն ժամանակ ինչե՛ր ենք դեռ տեսնելու:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>