30 տարի առաջ այլընտրանք չկար, քան ինքնապաշտպանվել ու բացել կյանքի ճանապարհը․ Բացարձակ անհնար ու արկածախնդիր քայլ էր
Դիտել նաև
«Նիկոլը հաստատեց, որ Մեղրիով տարբերակը հենց իր առաջարկն է»․ Անժելա Էլիբեգովա
«Թուրքական գործակալները հայերի դեմ համակարգված ու հետևողական են աշխատում». Անժելա Էլիբեգովա
«Բյուջեն մսխված, դատարկված ա՝ իրենց չտեսության արդյունքում». Անժելա Էլիբեգովա
«Էս կինոն տեսել ենք արդեն». Անժելա Էլիբեգովա
Պետության տասնամյակների ապագայի հարց է որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն է ու թշնամու սպառնալիքները․ Էլիբեգովա
Արցախում մոտ 30 տարի առաջ կար շրջափակում, սով, մարդկանց առևանգումներ ու սպանություններ թշնամու կողմից, տարատեսակ կեվորկովներ, տեղեկատվական բլոկադա ու միջազգային հանրության լռություն։
Այդ պայմաններում էին մեծանում իմ ընկերները, որոնք տարիներ անց պատմում էին ինձ իրենց հուշերը։ Միակ տարբերությունը այսօրվա իրավիճակի հետ՝ հիմա դեռ չեն ռմբակոծում Ստեփանակերտը։
30 տարի առաջ այլընտրանք չկար, քան ինքնապաշտպանվել ու բացել կյանքի ճանապարհը։ Բացարձակ անհնար ու արկածախնդիր քայլ էր։ Առավել ևս, երբ ամեն անկյունից կոչ էին անում հանձնվել, համակերպվել, արտագաղթել գոյամարտ տանելու փոխարեն։
Չգիտեմ, ինչ էին մտածում կամ զգում մարդիկ, ովքեր վերցրեցին իրենց ուսերին այդ պատասխանատվությունը այն ժամանակ ու գնացին մինչև վերջ։ Բայց վստահ եմ, զգում էին, որ Հայաստանը թիկունքը պահում ա, որ հարյուր հազարավոր մարդիկ Երևանի հրապարակներում հավաքված, իրենց հետ են։
Պատմությունը ցույց տվեց, որ ոչ թշնամու նպատակներն են փոխվել, ոչ վարքը, ոչ մեթոդները 30 տարում։ Հիմա կարևորը ու առաջնահերթը Արցախի համար թիկունք ստեղծելն ա Հայաստանում։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

