Կենտրոնի թաղապետը Անահիտ Սիմոնյանի ռեստորանում, «Մակարենա»-ի տակ, տղամարդու գլխին ափսեներ է կոտրում. Տեսանյութ
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Օրեր առաջ Երևանում Պուշկինի 38 հասցեում գործող Yassou ռեստորանային համալիրում «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։
Shamshyan.com-ն է գրում ու մանրամասնում․ «Տիկտոկյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում։
Նշված ռեստորանային համալիրը պատկանում է դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանին, ով նույնպես ներկա է եղել միջոցառմանը ու ականատես է եղել՝ ինչպես է թաղապետն ափսեները կոտրում հավանաբար իր ընկերոջ գլխին։
Այստեղ են ասում «Վույ աման աման, վույ աման, թագավոր լինելուց լավ բան, կեր խմիր քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ» կամ «աշխարհք կանգնի, իջնող կա»»:

