Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման վայրը կտեղափոխվի՞
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Սահմանամերձ Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի, իսկ ոմանց պնդմամբ՝ ընդամենը մետաղի թափոնների վերամշակման համար նախատեսված արտադրամասի կառուցման աշխատանքները տեւական ժամանակ է՝ դադարեցվել են եւ չեն վերսկսվում։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործարանի շինհրապարակի ուղղությամբ կրկնվող կրակահերթերից հետո սեփականատերերը հայտարարեցին, որ «տեխնիկական դադար» են վերցնում։
Տեղեկություններ կան, որ քննարկվում է գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման հարցը, Երասխի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ մարզի Զոդ համայնք են ուզում գործարանը տեղափոխել։ Չնայած գործարանի երկու բաժնետերերից մեկի` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը հերքել էր դա` հայտարարելով, որ նման ծրագրեր այս պահին չկան` «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում