«Դադարեցրե´ք ադրբեջանական շրջափակումը, և օգտագործեք բոլոր հասանելի գործիքները». Ադամ Շիֆ
«Արցախյան ճգնաժամը ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ գործողություններ»,-«X»-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter - խմբ.)գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել:
«Դադարեցրե´ք ադրբեջանական շրջափակումը, և օգտագործեք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,- հորդորել է նա։

