ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Արամ Ա կաթողիկոսը փաստեց Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական պատգամը վերջին շրջանում հնչած թերևս ամենից ազդեցիկ խոսքն էր՝ ուղղված հայությանը: Արամ Ա-ն, ինչպես հայտնի է, իր պատգամն ուղղեց ՀՀ այսպես կոչված «իշխանությանը», Հայաստանի ժողովրդին, միջազգային հանրությանը, Սփյուռքին և Արցախի հայությանը:

Հատկանշական են հայրապետական խոսքի հատկապես ՀՀ այսպես կոչված «իշխանությանն» ու Հայաստանի հայ ժողովրդին ուղղված հատվածները:

Սկսենք «իշխանության» հատվածից: Եթե խիստ հակիրճ, ապա Արամ Ա-ն ըստ էության փաստեց կամ վերաարձանագրեց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կործանարար իշխանության բացարձակ ոչ լեգիտիմ լինելը: Գործնականում դրա մասին են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հարցադրումներ. «Կանդրադառնա՞նք արդյոք, թե Արցախի գծով ՀՀ որդեգրած մոտեցումները Արցախը կարող են ջնջել հայ կյանքի քարտեզից և ցեղասպանության մատնել 120 հազար մեր քաղաքացիներին՝ միաժամանակ վտանգելով արդեն Հայաստանի ապագան: Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպե՞ս կարելի է այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստման ի խնդիր պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը»:

Այսինքն, այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության մոտեցումները ուղիղ գծով տանում են դեպի Արցախի, ասել է, թե՝ Հայաստանի կործանմանն ու աշխարհի քաղաքական քարտեզից ջնջվելուն, Արամ Ա կաթողիկոսն առնվազն չի կասկածում: Նրա խոսքում նշված «ինչպես կարելի»-ները՝ ուղղված ՀՀ իշխանություն կոչվածին, ընդամենը հռետորական հարցադրումներ են: Քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ «ինչպես կարելի»-ներն արդեն իսկ արել է:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն արել է բաներ, որոնց համար ոչ մեկը նրան մանդատ չի տվել: Այն, որ Փաշինյանն ու նրա «նիկոլփաշինյանները» շարունակ խոսում են «ժողովրդի կողմից ընտրված լինելուց», «մանդատ ունենալուց» և այլն, լկտի ցինիզմ է: Իրեն ոչ մեկը Արցախն ուրանալու մանդատ չի տվել: Ավելին, ինքն իր նախընտրական ծրագրում տրամագծորեն հակառակի վերաբերյալ է խոստումներ ամրագրել, սկսած ինքնորոշման իրավունքի իրացումից, «անջատում հանուն փրկության» բանաձևից, վերջացրած մնացածով:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ լեգիտիմ է: Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը պետք է առաջնահերթ նրան հեռացնի իշխանությունից: Նա վտանգ է, սպառնալիք է մեր պետականության գոյությանն ու Արցախին, Հայաստանին: Վտանգը պետք է հեռացնել: Այո, «պետք է մերժել որևէ մոտեցում, որը կներառի Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս»,-ինչպես շեշտեց Արամ Ա կաթողիկոսը:

Եվ միանգամայն տեղին է Արամ Ա կաթողիկոսի տարակուսանքը. «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ կսպասեք, աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից: Ձեր ժամանակը մի վատնեք իրար մեղադրելով, ոտքի ելեք, արդարություն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում ծայրահեղորեն անբնական է կյանքը»:

Սկզբունքորեն, վաղուց արդեն պետք է փողոցներն ու հրապարակները լեցուն լինեին: Բայց ինչպես տեսնում ենք՝ դա այդպես չէ: Թե որքան կարող է այս կերպ շարունակվել, դժվար է ասել: Մյուս կողմից, մթնոլորտը բավականին էլեկտրականացված է, իսկ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընդառաջ լարվածությունն անխուսափելիորեն աճելու է: Այդ համատեքստում անմիջապես ուշադրություն է գրավում այն իրողությունը, որ նշված ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի մեջ միայն «Մայր Հայաստան» դաաշինքն է ընդդիմադիր և միայն «Մայր Հայաստանն» է առանցքային հարց ու նպատակ դնում՝ ամբողջական իշխանափոխություն, Նիկոլ Փաշինյանի հեռացում:

Մնում է հուսալ, որ Արամ Ա կաթողիկոսի խոսքը ճիշտ արձագանք կստանա: Թեհետ… Բնութագրական է, որ կաթողիկոսի ելույթից հետո, նախօրեի գիշերը հազարավոր ոստիկաններ և Նիկոլ Փաշինյանի ու նրա ընկանիքի շահերն սպասարկող այլ «ուժայիններ» հազարներով լցվել էին Հանրապետության հրապարակ: Այ այդքան վախեցած են Փաշինյանն ու նրա «փաշինյանները»: Իրենք հո՞ լավ գիտեն, թե ինչ ոճիրներ են գործել ու շարունակում գործել հայ ազգի ու հայության նկատմամբ:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>