Արդյոք բարոյակա՞ն է գնալ կայֆեր-կայծեր վայելելու, երբ 120 հազար հայրենակիցներդ գենոցիդի սպառնալիքով՝ առանց հացի ու ջրի են
Դիտել նաև
Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ
«Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան
Քաղաքացի Փաշինյանը ընտրատեղամաս է այցելել կուսակցական խորհրդանշանով․ արձագանքներ սոցիալական ցանցերում
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը
Դատարանում քննվելու է Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից ապօրինի զրկելու հարցը
Տեղեկատվություն ստանալու մասին հարցում
Պարո'ն Սիմոնյան Ալեն, որ հանդիսանում եք ՀՀ ԱԺ նախագահ
Հիմք ընդունելով ,,Տեղեկատվության և ազատության մասին,, ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը, պահանջում եմ, որ անկեղծ պատասխանեք.
Արդյոք բարոյական արա՞րք է գնալ կայֆեր-կայծեր վայելելու, երբ 120 հազար հայրենակիցներդ Գենոցիդի սպառնալիքով՝ առանց հացի ու ջրի են։
Հիշեցնեմ, որ Դուք բիզնեսմեն չեք, ընդամենը շարքային ծառայող եք ՀՀ քաղաքացիներիս համար և էդ ի՞նչ գումարներ եք վաստակում և ի՞նչ ճանապարհով է, որ ամսվա մեջ 3 անգամ հայտնվում եք Եվրոպական ամենաթանկարժեք հանգստավայրերում։ Անկեղծ եղեք ու պարզաբանեք հայ հասարակությանը Ձեր ֆինանսական անսպառ հոսքերի մասին։
Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի Սոնա Աղեկյան
14 օգոստոսի 2023 թվական
Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

