«Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան Նիկոլը գիտե՞ք՝ ինչ էր ասել․ կանդալները դրեցին, շոուն արեցին, որովհետև․․․ Գևորգ Ստեփանյան «Հաճախորդ Նիկոլը իրեն պատեպատ է տալիս, զառանցանքների մեջ է»․ Արեգնազ Մանուկյան
24
Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Ակցիա դատարանի դիմաց, որտեղ քննվում է Անդրանիկ Թևանյանին ազատությունից զրկելու հարցը Դատարանը քննում է Անդրանիկ Թեւանյանի խափանման միջոցի հարցը Դատարանը քննում է Անդրանիկ Թեւանյանի խափանման միջոցի հարցը Պատերազմ Արցախում
Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»․ Մեդվեդև Հայաստանը փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «հնարավորինս ավելի մեծ ցավ պատճառել Ռուսաստանին»․ Լավրով Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Ով փորձում է նստել աթոռի արանքում, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել թույլ հետույքի վրա. Մեդվեդևը՝ Փաշինյանին Փաշինյանը շատ նման է Հիտլերին․ երկուսն էլ անգրագետ են եղել ու ատել են բոլորին․ Երվանդ Բոզոյան Թող սկսեն ՔՊ պատգամավորներից՝ ինֆորմացիա տարածողները հենց իրենք են․ Էլինար Վարդանյան Նիկոլը գիտե՞ք՝ ինչ էր ասել․ կանդալները դրեցին, շոուն արեցին, որովհետև․․․ Գևորգ Ստեփանյան «Հաճախորդ Նիկոլը իրեն պատեպատ է տալիս, զառանցանքների մեջ է»․ Արեգնազ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը մեջքի վրա գնում է, սպասե՛ք․․․ փրփուրներն են մնացել․ Դերենիկ Մալխասյան Ակցիա դատարանի դիմաց, որտեղ քննվում է Անդրանիկ Թևանյանին ազատությունից զրկելու հարցը Փաշինյանը կրկին շանտաժ է անում․ կհայտարարեն՝ Ռուսաստանը Հայաստանին թշնամի երկիր է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դատարանը քննում է Անդրանիկ Թեւանյանի խափանման միջոցի հարցը Դատարանը քննում է Անդրանիկ Թեւանյանի խափանման միջոցի հարցը Դադարեցրեք «Կրեմլի» մասին ֆեյքեր հորինելը․ Զախարովան հերքում է ՌԴ-ի դեմ մեղադրանքները Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվեց. այսօր կքննվի նրա խափանման միջոցի հարցը Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համար Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Ջերմուկ հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը և բաշխումը Ռուսաստանում ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Ըստ էության. Հայաստանում կա մեկ պետական դավաճան․ դա Նիկոլ Վովայի Փաշինյանն է․ Սոնա Աղեկյան

Սնուփ Դոգի պայմանագրերում թմրանյութի մասին կետ կա. ինչ պայմանով է գալիս Հայաստան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի վերջին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում, որը դարձավ մեծ քննարկումների թեմա: Մասնավորապես, ասվում էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը.

«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարեւան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ՝ ներկա գտնվելու այդ շոուներին: Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երեւանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին: Welcome to Yerevan, dear STAR!!!»:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերոնշյալ անձը, ոչ ավել, ոչ պակաս, Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսերը կամ բոլորիս հայտնի Սնուփ Դոգգն է: Սա դեռ ամենը չէր. օրեր անց պետբյուջեից 6 միլիոն դոլար հատկացվեց սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք՝ 25.000 հոգու համար նախատեսված համերգի իրականացման համար այն պարագայում, երբ 2023 թվականի մայիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 26.5 մլն դոլար, արցախահայերը սովի են մատնված, դե իսկ Մայր Հայաստանում ամեն օր զոհեր կան եւ՛ սահմանին, եւ՛ սահմաններից ներս:

Իսկ ո՞վ է Սնուփ Դոգգը. նա ամերիկացի ռեփեր է, երաժշտական պրոդյուսեր եւ դերասան, որն աչքի է ընկնում թմրամոլության իր քարոզներով ու նաեւ անթաքույց օգտագործմամբ: Նշենք նաեւ, որ Սնուփ Դոգգը հիմնել է ընկերություն, որը կարտադրի եւ կվաճառի մարիխուանա՝ պաշտոնապես գրանցված Leafs By Snoop ապրանքանիշով. այս մասին հայտնում է NME-ն։ Փաստորեն, Հայաստան է գալիս մի մարդ, որն օրինական կերպով արտադրում է թմրանյութ, վաճառում է, ինչպես նաեւ օգտագործում է «բժշկի խորհրդով»՝ բուժական նպատակներով: Իսկ թե երբ «բուժական նպատակը» պետք է բավարարվի, դա ոչ ոք երաշխավորել չի կարող: Ըստ տեղեկությունների՝ Սնուփ Դոգգի միջազգային պայմանագրում կա հստակ կետ, որ նա պետք է օգտագործի թմրանյութ այն պահին, երբ կուզի: Իսկ այդ «երբ կուզի»-ն հիմնականում համերգների թեժ պահերին է լինում՝ որպես գովազդ: «Դոփինգ Սփեյս» կազմակերպության համահիմնադիր ղեկավար Հայկ Սիմոնյանը, որն զբաղվում է համերգի կազմակերպչական հարցերով, «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե ինչպես են լուծել այս հարցը, նա թմրանյութ կգտագործի արդյոք բեմի վրա, պատասխանեց.

«Այդ հարցը լուծելու կարիք չի եղել, որովհետեւ նման հարց էլ չենք ունեցել: Մենք նախքան պայմանագիր կնքելը հարցում ենք արել թե՛ ռայդերը, թե՛ պայմանագիրը, եւ այնտեղ ոչ մի կետ չի եղել այդ մասին, բայց, այդուհանդերձ, մենք տեղեկացրել ենք, որ մեզ մոտ դա անօրինական է: Պայմանագիրը ստորագրել եմ ես, բոլոր կետերին մանրամասն ծանոթ եմ, քանի որ իրենց հետ քննարկել ենք կետերը եւ ոչ թե հանել ենք այդ կետը, այլ պարզապես նման կետ չի եղել»:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ օրենքով արգելվում է ցանկացած տեսակի թմրանյութի վաճառքը հանրապետության տարածքում, թեեւ իշխանական պատգամավորը ահազանգել է, որ միջին վիճակագրական բոլոր խնջույքներում ՀՀ տարածքում թմրանյութ են օգտագործում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>