ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

«Մայր Հայաստան» vs «Քաղաքացիական պայմանագիր»

Եվ այսպես, Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին նշանակված ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և մեկ դաշինք:

Դաշինքը «Մայր Հայաստանն» է:

Չնայած առաջադրված կուսակցությունների շարանը երկար է թվում, բայց ակնհայտ է, որ առանցքային և սկզբունքային պայքարը «Մայր Հայաստան» դաշինիքի և գործող ՔՊ-ական իշխանության և նրա սատելիտների միջև է ծավալվելու:

Առաջադրված քաղաքական ուժերին պայմանականորեն կարելի է բաժանել 4 խմբի:

Առաջինը՝ արմատական փոփոխությունների և ամբողջական իշխանափոխության խնդիր դրած ուժ: Այստեղ կարող ենք նշել միայն «Մայր Հայաստան» դաշինքը, քանի որ ամբողջական իշխանափոխության խնդիր միայն այս շարժումն է դրել: Այսինքն՝ «Մայր Հայաստանը» գնում է այս ընտրություններին՝ տվյալ քաղաքական առիթն իշխանափոխությանը, Նիկոլ Փաշինյանի հեռացմանը ծառայեցնելու նպատակադրմամբ:

Երկրորդ խմբում, բնականաբար, օրվա իշխանությունն է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ն, որը խնդիր է դրել վերարտադրվել:

Երրորդ խմբում ընդգրկվածներին կարելի է փոխաբերական առումով անվանել իշխանության կամ «Նիկոլի դամքաշներ»: Այսինքն, այս խմբում այն ուժերն են, որոնք Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել են բողոքավոր, դժգոհ ընտրազանգվածի կամ ընդդիմության ձայները «տանելու» համար: Այս ուժերի խնդիրն է չափավոր քննադատել գործող իշխանությանը, ինչ-որ «պուպուշ» ծրագրեր ներկայացնել, ընդդիմադիր ձևանալ ու «ձայներ տանել»: Սրանք քաղաքականապես լղոզված դեմքով են հանդես գալիս:

Չորրորդ խմբում ուժեր են, որոնց պայմանականորեն կարելի է բնորոշել որպես ստատիստներ: Այսինքն, ակնհայտ է, որ իրենք «ձայն տանող» չեն, քանի որ հազիվ թե ձայներ ստանան, բայց մասնակցում են: Կարող է թվալ, թե «օլիմպիական սկզբունքով», այսինքն՝ մասնակցում են զուտ մասնակցելու համար:

Ամփոփենք: Արդեն իսկ հստակ ուրվագծված է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում հիմնական հակադիր թևերը «Մայր Հայաստան» դաշինքն ու ՔՊ-ն են լինելու, հիմնական պայքարը ծավալվելու է այս ուժերի միջև: Մի կողմից՝ իշխանությանը կառչած ու այն կորցնելուց գրեթե կենսաբանական սարսափ ունեցող Նիկոլ Փաշինյանն ու իր «քաղպայմանագիրը», և մյուս կողմից, ավելի ճիշտ՝ նրանց դեմ պայքարի ելած «Մայր Հայաստան» դաշինքը:

Առանցքային ընտրությունը «Մայր Հայաստանի» ու ՔՊ-ի միջև է:

Ընտրությունն Արցախ, երկիր, պետություն, անվտանգություն, ինքնիշխանություն ունենալու և չունենալու միջև է: Երևանն, իր խնդիրներով հանդերձ, թող տարօրինակ չհնչի, այստեղ ընդհանրապես կապ չունի, թեև Երևանի խնդիրներն էլ են կարևոր ու դրանք լուծման կարիք ունեն: Կարելի է երկար-բարակ ճամարտակել «վերջին ԳԱԶել»-ի կամ անորակ ասֆալտի թեմաներով, բայց եթե չկա Արցախ, չի լինելու Հայաստան: Իսկ եթե չի լինելու Հայաստան, ապա բացարձակապես անկարևոր է, թե ինչ մոդելի ավտոբուս է պտտվելու մայրաքաղաքում:

Այնպես որ, ՔՊ-ն մահվան ու կործանման «երթ» է, որը պետք է ընդհատել: Առաջադրվածներից միայն «Մայր Հայաստանն» է դրել այդ խնդիրը՝ ընդհատել ՔՊ-ի դավանած ու ՔՊ-ի կողմից իրագործվող կործանման ընթացքը:

Ամեն ինչ չափազանց պարզ է ու ակնհայտ:

Արմեն Հակոբյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>