ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ԲԵՌ
Ականավոր քպ-ական Հովիկ Աղազարյանը «Ֆակտոր»-ին հարցազրույց է տվել։ Բնականաբար չեմ լսել այն, բայց հարցազրույցը վերնագրված է․«Մենք այդ սարսափելի բեռից պրծել ենք, էդ որ հակամարտության կողմ էինք»։ Պարզ է, չէ՞ թե ինչ բեռի մասին է բարբաջում քպ-ականը։ Հովիկ Աղազարյանն, իր բարձր ինտելեկտուալ կարողություններով, ամենաանկեղծ քպ-ականն է,խոստովանելով, որ Արցախից պատերազմով «պրծնելը», եղել է քպ-ի նպատակը։Եթե Արցախը, այն է հայրենիքի մասը, նրանց համար բեռ էր, ապա ինչ երաշխիք, որ հայրենիքի մյուս մասերը՝ Սյունիք, Վարդենիս, ողջ Հայաստանը նրանց համար նույնպես բեռ չի հանդիսանում։
Հ․Գ․ Զարմանալի է, որ «Ֆակտոր»-ի լրագրողը հանգիստ լսում է այդ խոսքերը և փաստորեն Արցախն ուրանալուն հավանություն տալիս։ Նման լրատվամիջոցներ ունենալը մեր խայտառակությունն է։ Գոնե ընդդիմադիր գործիչները պետք է բոյկոտեն դրանց։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից