Բաքվին կոչ ենք անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից. Փաշինյան. Տեսանյութ
«ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել»,- Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ դեպի Արցախ ուղևորված հումանիտար օգնության 19 բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Կոռնիձորի հատվածում, և թվեց բեռնատարների պարունակությունը: «ԼՂ հումանիտար բեռների մուտքի արգելքն ավելի հավաստի են դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում. «ՀՀ-ն պաշտոնական Բաքվին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- եզրափակեց Փաշինյանը: