Երևանի դպրոցներում ուսուցիչներին հորդորել են ՔՊ-ի օգտին քվեարկել. Oragir.News
Մամուլում հրապարակվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին յոթնյակը։ Ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը, երկրորդ տեղում Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն է։ Վեցերորդ համարի ներքո էլ հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Խաչատրյանն ակտիվ աշխատանքներ է տանում ուսումնական հաստատություններում, որպեսզի Երևանի դպրոցների աշխատակիցները քվեարկեն ՔՊ-ի օգտին։
Oragir.News-ին ահազանգած ուսուցիչներից մեկն ասաց, որ իրեն և մյուս ուսուցիչներին տնօրենն ասել է անպայման մասնակցել ընտրություններին և հորդորել՝ քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին։
Ուսուցիչը խոստացավ կայքին տրամադրել նաև տնօրենի հետ ունեցած խոսակցության ձայնագրությունը։
Մանրամասները՝ Oragir.News-ում