Արցախում մարդիկ զանգվածաբար ուշագնաց են լինում․ իրավիճակը ծայրահեղ ծանր է. Տեսանյութ
Դիտել նաև
Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Այս տարիքում արդեն 3 պատերազմ ենք տեսել, արդեն 3 անգամ դողացել ենք մեր ընտանիքներին կորցնելու վտանգից
Ռուս խաղաղապահները չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
Ադրբեջանցիները պատասխանել են, թե ովքեր են եղել իրենց դաշնակիցները 44-օրյայի ժամանակ. Լուսանկար
Արցախում ուշագնացության դեպքեր ամեն օր են գրանցվում` ցույց տալով սովի անդառնալի հետևանքները։ Արցախում շարունակում է ավելանալ ուշագնացությունների թիվը։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել: Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր»,– գրել է Ստեփանյանը: Նա շեշտել է, որ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները:
Իր գրառմանը կից Ստեփանյանը նաև տեսանյութ է հրապարակել, որում ուշագնաց եղած կնոջն առաջին բուժօգնություն են ցուցաբերում շտապօգնության աշխատակիցները և հավաքված քաղաքացիները։