Եթե հենց դուք ուզենաք ճանապարհ գտնել Արցախին օգնելու համար, կգտնեք․ Հովհաննես Իշխանյան
Բոլորի համար հասկանալի է, որ հայ ժողովրդի ցեղասպանության կազմակերպիչ Քաղաքացիական պայմանագիրը ֆուռերը կանգնեցրել է Արցախի մոտ Արցախը հանձնելու ծրագրի շրջանակներում, ոչ թե օգնելու համար:
Եվ եթե դու ուզես փնտրել ու գտնել Արցախին օգնելու տարբերակ, անպայման կգտնես, իսկ սովի մատնած մարդասպանները, բնականաբար, քեզ կվարկաբեկեն, քանի որ մարդկանց իրար օգնելու նախձեռնությունները նրանց դեմ են աշխատում: Սա շատ նման է, երբ նոյեմբերի 9-ից հետո անհայտ կորածներին բրախել էին ու անհատներն էին փորձում գտնել նրանց,:
Կամ, որ ստում էին, թե ցույց մի արեք, թե չէ գերիներին հետ չենք կարա բերենք: Կամ ՀայաՔվե մի արեք, թե չէ պատերազմ եք հրահրում: Այսպիսով, դավաճանների սարքած կասկածների որդերի փոխարեն լավ իմացեք, եթե հենց դուք ուզենաք ճանապարհ գտնել Արցախին օգնելու համար, կգտնեք: Էնպես, որ սրտի ուզածի չափ օգնեք մարդկանց, որոնք վիզ են դնում Արցախ օգնություն հասցնելու համար: Բա հըլը պատկերացրեք պետությունն էլ կպած լիներ էդ գործին, սկի ճանապարհը չէր փակվի:
Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից