«Հայաստան» խմբակցության շնորհավորական ուղերձը Դավիթ Իշխանյանին` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Դիտել նաև
«Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ)
ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Մեծարգո պարոն Դավիթ Իշխանյանին Ողջունում ենք Արցախի և ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը՝ Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրելու առթիվ։ Արժևորելով Ձեր անցած մարտական ուղին, Արցախի անկախությանն ու պետականությանը անմնացորդ նվիրումը՝ մեր զորակցությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ձեզ և Արցախի ժողովրդին։
Համոզված ենք, որ Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
2023 թ․ օգոստոսի 8, ք․ Երևան

