ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության մշտական խոչընդոտումը և վերջինիս պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն։
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Մենք գնահատում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, դրա համար ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից դրա գործունեության մշտական խոչընդոտումը և ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն։ Ավելի քան 1760 մարդ զրկված է բուժօգնությունից, հազարավոր մարդիկ դեղորայք չունեն»,- գրել է նա: