ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի. Սուրենյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է՝ օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +40- +42 աստիճանի, սակայն նման ջերմաստիճանը երկրում աննախադեպ երևույթ չէ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծում է՝ արևադարձային տաք օդի ալիք է սպասվում, որը գալիս է Արաբական թերակղզու շրջաններից, արաբական անապատներից:

«Այսօրվանից սկսած դրա ճյուղավորումները մեր տարածաշրջանի վրա են, բայց այդ ինտենսիվ ալիքը սկսելու է ներթափանցել օգոստոսի 10-ից սկսած և Հայաստանում մնալու է մինչև օգոստոսի 14-ը ներառյալ: Երբ ասում ենք մնալու է մինչև ամսի 14-ը ներառյալ, չենք հասկանում, որ ամսի 15-ից օդի ջերմաստիճանը նվազելու է, այսինքն՝ կանխատեսումը, մթնոլորտի շրջանառության տեսանելի դաշտը մինչև օգոստոսի 14-ն է»,-նշում է Սուրենյանն ու հավելում՝ այն բերելու է օդի ջերմաստիճանի էական բարձրացման հանրապետության ամենատաք գոտիներում՝ հատկապես Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային հատվածներում, Արարատյան դաշտին հարող Վայոց ձորի նախալեռնային հատվածներում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի մինչև +40- +42: Սուրենյանի խոսքով՝ այդ ալիքը Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ երևույթ չէ. հատկապես վերջին տասնամյակում և՛ հուլիսին, և՛ օգոստոսին եղել են տաք օդի ալիքներ, որոնք հանրապետությունում ապահովել են նման ջերմաստիճան: «Այս տարի առաջին շոգերն են: Հունիս և հուլիս ամիսներին հանրապետության տարածքում սաստիկ շոգեր չեն եղել»,-շեշտում է Գագիկ Սուրենյանը:

Անդրադառնալով նման շոգի պայմաններում պաշտպանվելուն, նա նշում է, որ պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ցերեկը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում և խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից, օգտագործել շատ հեղուկներ: Սուրենյանը հավելում է՝ պայմանավորված շատ բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է բարձր կարգի՝ 5-րդ աստիճանի հրդեհավտանգ իրավիճակ:

«Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները, որոնք հրապարակված են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում»,-եզրափակում է Գագիկ Սուրենյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>