Ցավոտ ապտակ․ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ մարդիկ լքել են մարզադաշտը. Տեսանյութ
Գյումրիում տեղի է ունեցել Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը, որին երջանիկ դեմքերով ներկա է եղել նաև Հայաստանի ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խաղերի կազմկոմիտեի ղեկավար, պատգամավոր Իշխան Զաքարյանը։
Բացման արարողությանը ելույթ է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես երևում է Oragir.News-ի տեսանյութում, մարզադաշտում տեղի ունեցող միջոցառմանը ներկա սովորական քաղաքացիները, ի նշան բողոքի, Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ սկսել են մասսայաբար լքել միջոցառումը։ Իսկ նրա ելույթի ավարտին ծափեր գրեթե չեն հնչել։
Ինչպես և նախկին նման դեպքերի ժամանակ, իշխանության առաջին դեմքը չի շփոթվել, այլ այնպիսի կեցվածք է ընդունել, որ կարծես թե անձրև է գալիս։