ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Որոշումը վնասում է եւ՛ բանակին, եւ՛ տնտեսությանը. Անդրիաս Ղուկասյանը՝ տարկետման սահմանափակման մասին

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը ՀՀ ժողովրդավարական ուժերին

Հայրենակիցներ,

Պրիմիտիվ դեմագոգիա է իշխանությունների հայտարարությունը, որ այսուհետ Հայաստանի վերնախավը պատրաստ է իր զավակներին բոլորի հետ հավասար պայմաններով ուղարկել բանակ, որպեսզի նրանք Ալիեւի դիպուկահարների կրակի տակ պաշտպանեն մեր հայրենիքը։ Իրականում պաշտպանության նախարարի նախաձեռնությունը՝ վերացնել ուսանողներին օրենքով տրամադրվող զինծառայությունից տարկետումը, նպատակ է հետապնդում դրդել ուսանողներին պայմանագրի հիման վրա ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո որպես կրտսեր սպա ծառայել բանակում 3 տարի։

Այսպիսով իշխանությունները մտադիր են լրացնել բանակում առկա կրտսեր սպաների պակասը ոչ թե ռազմական ոլորտի մասնագետներ պատրաստելու եւ սպաների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով, այլ մյուս ոլորտների երիտասարդ մասնագետների ուսերին զինվորական անձնակազմը անմիջական կառավարելու բեռը փոխելու հաշվին։ Մինչդեռ «ապրիլյան պատերազմը» ցույց տվեց, որքան բարձր է կրտսեր սերժանտների դերը մարտական գործողությունների ժամանակ։ Նոր օրենքի միջոցով միգուցե եւ հնարավոր կլինի կարճատեւ ժամանակով լրացնել կրտսեր սպաների պակասը բանակում, սակայն որակական առումով դա չի կարող ամրապնդել զորքերի մարտունակությունը։

Ինձ համար անհասկանալի է վարչապետի եւ կառավարության մյուս անդամների դիրքորոշումը այս հարցում․ Եթե ազնիվ է նոր ներդրումներ ներգրավելու կառավարության մտադրությունը՝ տնտեսությունը ընդլայնելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար, ապա կրթված երիտասարդ մասնագետները օդի պես անհրաժեշտ են տնտեսական առաջընթաց գրանցելու համար։ Այդ դեպքում, ինչպես կարող է կառավարությունը երիտասարդ մասնագետներին տնտեսության մեջ ներգրավելու փոխարեն ուղարկել խրամատներ, որպեսզի նրանք 3 տարի կատարեն ռազմական աշխատանք, որին համապատասխանող կրթությունը չունեն։ Նման որոշումը իրականում վնասում է եւ՛ բանակին եւ՛ տնտեսությանը։

Այս ամենը վկայում է նաեւ, որ պոպուլիստական բնույթ էր կրում Սերժ Սարգսյանի ամիսներ առաջ «Լույս» հիմնադրամի աջակցությամբ արտասահմանում սովորող ուսանողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունը, որ Հայաստանին անհրաժեշտ են ժամանակակից բարձրագույն կրթություն ունեցող հազարավոր մասնագետներ։

Զինվորական ծառայության բարեփոխումները իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ռազմական ոլորտի ղեկավարության նկատմամբ առկա լինի բավարար հանրային վստահություն։ Պաշտպանության նախարարը այդպիսի վստահություն չունի ի սկզբանե, իսկ նրա անհաջող փորձը՝ հանրությանը ներկայացնել իր Սերժ Սարգսյանի մոտ ռեֆերենտ աշխատելու փաստը, որպես ռազմական ծառայության հարգելի օրինակ, բնականաբար արժանացավ համընդհանուր քննադատության։ Այդքանից հետո դժվար է պատկերացնել, որ Վիգեն Սարգսյանը իսկապես կարող է պիտանի լինել պետության համար պաշտպանության նախարարի պաշտոնում։

Նոր օրենքը պաշտպանության նախարարին տալիս է ըստ էության անսահմանափակ հնարավորություն՝ ինքնուրույն որոշել ուսանողներին տարեկետում տրամադրելու հարցերը, ինչպես նաեւ ԲՈՒՀ-ից եկած սպաների ծառայության պայմանների բոլոր հարցերը։ Դա հանրության նկատմամբ անձնական իշխանության լուրջ լծակ է։ Իրականում, պաշտպանության նախարարությունում, մեր աչքի առաջ, ծնվում է նոր հրեշ, որը շահագործելով «ազգ-բանակ» գաղափարը, ձգտում է տոտալ հսկողություն սահմանել հանրության վրա։ Որպեսզի ուսանողները կարողանան կանգնեցնել այդ հրեշին, անհրաժեշտ է ժողովրդական ուժերի աջակցությունը։
Ուսանողների շահերը պաշտպանելու եւ մեր երկրում ռազմական դիկտատուրայի ծլերը ի սկզբանե արմատախիլ անելու նպատակով կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները պետք է միավորեն ուժերը։
Մարդկության պատմությունը ունի բազմաթիվ օրինակներ, երբ դեմագոգիայի, խարդախների եւ կաշառակերների կողմից ռազմական դիկտատուրայի հաստատումը կործանել է այդ պետությունները եւ առաջացրել ազգային աղետներ։ Ժողովրդավարական ուժերի պատասխանատվությունն է այսօր, թույլ չտալ որ Հայաստանը սկսի զարգանալ դեպի կործանում տանող նման ուղիով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>