Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան․ Արա Զոհրաբյան
ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց են ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց անձամբ Զոհրաբյանը։
«Վարչական դատարանից խնդրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` արգելել Փաշինյանին` կատարելու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում` փաստաթուղթ ստորագրելու։
Ըստ նրա՝ այս գործընթացով փորձում են ցույց տալ Հայաստանում և Արցախում ապրող հայությանը, միջազգային հանրությանը, որ Փաշինյանի քայլերն հակաիրավական են։