Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Բաքու-Ստեփանակերտ «ուղիղ երկխոսության» նրբությունները

«Փաստ» օրաթերթը գրում է.

«44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված միջավայրը կտրուկ փոխվել է։ Եթե նախկինում բանակցային գործընթացը տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու ներքո, ապա արդեն տևական ժամանակ է՝ համանախագահության ինստիտուտը չի գործում։ Դրա փոխարեն գործ ունենք ընդամենը Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի միջնորդական տարանջատ ջանքերի հետ։ Բայց Արցախյան հիմնախնդրի միջազգային տրանսֆորմացումը սրանով չի ավարտվում։ Հարկ է նկատել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից դուրս է գալիս նաև Հայաստանը, քանի որ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը դադարել է Արցախի թեմայով գործոն լինելուց, իսկ Ադրբեջանի ու Հայաստանի բանակցությունների թեման թևակոխել է միայն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ու սահմանների ճշգրտման դաշտ։ Փաստացի, Հայաստանը միայնակ է թողել Արցախին Ադրբեջանի գործողություններին դեմ հանդիման։ Եվ Երևանը, չկարողանալով ազդել Ադրբեջանի քայլերի արդյունքում ստեղծված աղետալի իրավիճակի վրա, Արցախը դիտարկում է միայն որպես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Բնական է, որ այս պարագայում Ստեփանակերտի ու Երևանի մոտեցումներում կարող են տարբերություններ ու նույնիսկ տարակարծություններ լինել։ Բայց Արցախին միայնակ թողնելու հետ մեկտեղ Փաշինյանը Արցախին անընդհատ մղում է Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության։ ՀՀ իշխանությունները դա ներկայացնում են այնպես, թե ուղիղ երկխոսության արդյունքում Արցախին վերադարձնում են բանակցությունների սեղան։ Իրականում ուղիղ երկխոսություն ասվածը դեռ չի նշանակում, թե Ադրբեջանը և Արցախը բանակցելու են հավասարը հավասարի կարգավիճակում։ Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցան հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին հումանիտար, ենթակառուցվածքային և բնակչության կենսագործունեության հետ կապված այլ հրատապ խնդիրներին առնչվող հարցեր։ Սակայն յուրաքանչյուր հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում էր այնպես ներկայացնել, թե բանակցություններ են տեղի ունենում, այսպես կոչված, «վերաինտեգրման» հարցի շուրջ։ Խաղաղապահների հրամանատարական կետում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչներին բանակցությունների հրավիրեց Բաքու, բայց Ստեփանակերտից հրաժարվեցին՝ բացառելով Բաքվում ինտեգրման հարցերի քննարկումը։ Հասկանալի է, որ եթե Բաքվում հանդիպումը տեղի ունենար, ապա Ադրբեջանը ներկայացնելու էր այնպես, թե որպես կենտրոն երկխոսում է իր սուբյեկտին «վերաինտեգրելու» շուրջ։ Իսկ Արցախի կողմից այսպիսի ձևաչափով երկխոսությունից հրաժարվելուց հետո Ալիևը հայտարարեց, թե երկխոսության նոր հրավեր չեն ուղարկելու, ստիպելու են, որ արցախցիները խնդրեն իրենց։ Դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է սեղմել Արցախի շրջափակման օղակը՝ արցախցիների կենսագործունեության համար ստեղծելով անհամատեղելի պայմաններ ու ճանապարհ բացելով էթնիկ զտումների ու ցեղասպանության իրագործման համար։ Այս ճնշումը նպատակ ունի կոտրել Արցախի դիմադրությունը։ Մի կարևոր հանգամանք ևս պետք է հաշվի առնել, որ Արցախի ու Ադրբեջանի երկխոսությունը կարող է կայանալ միայն այն պարագայում, երբ ստեղծվեն դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ։ Նույնիսկ խոսակցություններ կան «Մինսկի խումբ-2»-ի ստեղծման մասին, բայց քանի որ համանախագահության ինստիտուտը չի գործում, ապա միջնորդական առաքելությունները կարող են լինել անհատական նախաձեռնությունների տեսքով։ Բնական է, որ միջազգային խոշոր խաղացողները փորձելու են միջնորդել և կազմակերպել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, որպեսզի այն ծառայեցնեն իրենց շահերին։

Պատահական չէ, որ ռուս վերլուծաբանները մտահոգություններ են հայտնում, թե Արևմուտքը փորձում է միջնորդությունն ամբողջովին իր ձեռքը վերցնել, որպեսզի Ռուսաստանին դուրս թողնի տարածաշրջանից։ Բայց քանի որ Հայաստանն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ապա պարզ է դառնում, որ նույնիսկ միջնորդների ազդեցության լծակները սահմանափակ են։ Եվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում առաջ տանել իր օրակարգը, բայց այստեղ մեկ այլ նրբություն ևս կա։ Եթե թեկուզ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանը համաձայնի հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ, ապա դրանով միջազգայնորեն լեգիտիմացվում է Արցախի՝ որպես բանակցությունների կողմ հանդես գալու հանգամանքը։Թերևս դրանով է պայմանավորված, որ հենց Բաքուն է հրաժարվել Բրատիսլավայում նախատեսվող հանդիպումից։ Մյուս կողմից էլ՝ որպեսզի երկխոսությունը տեղի ունենա, ապա միջնորդները ոչ միայն պետք է համաձայնեցնեն բանակցությունների միջազգային մեխանիզմը, այլև դրա համար պետք է ձեռնամուխ լինեն անհրաժեշտ միջավայրի ստեղծմանն ու ճնշում գործադրեն Բաքվի վրա, որպեսզի բացի Լաչինի միջանցքը, այլապես բանակցությունները կվերածվեն Բաքվի հրահանգավորման»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>