Ադրբեջանն Աղավնոյի մոտակայքում ձերբակալել է ՀՀ քաղաքացու
Դիտել նաև
Մահացել է իր տունն Աղավնոյում այրած Արման Հայրապետյանը
Աղավնո գյուղն ամբողջությամբ ոչնչացված է․ «Ճշտմարտության եւ արդարության կենտրոն»
Շարունակվող պատերազմ․ թողարկում 2. Ինչպե՞ս ապահով ընտանիքը դարձավ տնանկ ու փախստական․ Տեսանյութ
«Ինձ թույլ չտվեցին, որ տունս այրեմ, բայց շատ կուզեի, որ իմ հետևից այդ տունն այրված լիներ». Աղավնոյի բնակիչ
Աղավնոյում եւ Բերձորում բնակարանների հրկիզման դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ այսօր իրենց կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը (ծնվ. 1962 թվականին-խմբ.), ով իբրև «հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ (Աղավնո) գյուղի տարածքով անցնող հատվածում խախտել է պետական սահմանը»:
Իմ տպավորությամբ Ադրբեջանն անցել է ահաբեկչության և առևանգումների անթաքույց քաղաքականության իրականացմանը: Սպասենք ՀՀ–ի ու Արցախի համապատասխան գերատեսչությունների հաղորդագրությանը»: