Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Ի՞նչ սցենարներով կարող են ընթանալ իրադարձություններն «Արցախում և նրա շուրջ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այսօր Արցախի Հանրապետության ամենամեծ դաշնակիցը Հայաստանը չէ, Ռուսաստանի Դաշնությունն է,- օրերս «Ալֆա նյուզի» եթերում նկատեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով:- Ես ցավում եմ սրա համար, որովհետև սկզբից մենք պիտի լինեինք, հետո նոր մեր բարեկամը։ Բայց այսօր ստացվել է այնպես, որ մեր արցախցիների դաշնակիցը ՌԴ-ն է՝ ռազմաքաղաքական, ռազմավարական հետաքրքրություններով»: Վիկտոր Սողոմոնյանի դիտարկումը, որքան էլ ցավալի է, բայց և ռեալիստական է, եթե չասվի՝ դառը իրականությունն է:

Դժվար է հակադարձել նրա դիտարկմանը, կամ ավելի շուտ՝ արձանագրմանը. «Ցավոք, այս պահին Հայաստանից ոչ մի սպասում չկա, այստեղ նույնիսկ քննարկելու, մեկնաբանելու, ասելու ոչինչ չկա, Հայաստանի հետ ամեն ինչ պարզ է, ցավոք։ Արցախցիների դաշնակիցը շարունակում է մնալ Մոսկվան»: Թե Արցախում խաղաղապահ ուժերով ներկայացված Ռուսաստանի դաշնակցությունը ինչպես է արտահայտվում այս պաշարումային շրջանում, նույնպես դժվար չէ արձանագրել: Ռուսական խաղաղապահները չունեն բացահայտ առճակատման գնալու և Արցախի «կյանքի ճանապարհը» անօրինաբար շրջափակած ադրբեջանական ելուզակներին հեռացնելու կամ վնասազերծելու հրաման, այլապես դա վաղուց արած կլինեին: Իսկ չունեն նման հրաման, քանի որ Մոսկվան չունի նման քաղաքական որոշում: Հնարավոր է՝ այլ պայմաններում լիներ նման որոշում, սակայն Նիկոլ Փաշինյանի խայտառակ ու պարբերաբար կրկնվող հայտարարություններն առ այն, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք, կաշկանդում են Արցախի հայությանը, թեկուզև իրենց ինչ-ինչ շահերից ելնելով աջակցել ցանկացող մեր բոլոր բնական դաշնակիցներին: Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության՝ Արցախն ուրանալու մասին հայտարարությունը կապկպում է սակավաթիվ դաշնակիցների ձեռուոտը, կաշկանդում նրանց հնարավոր գործողությունները և կանգնեցնում փաստի առաջ: Ի դեպ, այն մասին, որ հենց Նիկոլ Փաշինյանի հիշյալ հայտարարություններն են էականորեն փոխել իրավիճակը, Ռուսաստանը հայտարարեց բացահայտ, իսկ, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից եղավ միջնորդավորված ու աղմկահարույց արտահայտություն, որը, հասկանալի է, հետո պաշտոնապես չհաստատվեց, չնայած դա չի նշանակում, որ Մարսելում հայերի հետ փակ հանդիպման ժամանակ նա նման բան չէր ասել, առավել ևս, որ պաշտոնապես դա չհերքվեց էլ: Վիկտոր Սողոմոնյանը միանգամայն իրավացի է այն առումով, որ ՀՀ իշխանությունը ներկայացնող և Հայաստանի անունից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին հայտարարություններից հետո էլ Ստեփանակերտը, Արցախի մեր հայրենակիցները իսկապես էլ չեն կարող որևէ սպասում ունենալ ՀՀ-ից:

Այլ հարց է՝ Հայաստանի ժողովուրդը, այլ հարց է Սփյուռքը: Մենք տեսնում ենք, որ, օրինակ՝ Հայաստանում թեպետ կան որոշակի խմորումներ ու գործընթացներ («Հայաքվե»՝ Արցախի ուրացումը քրեականացնելու նպատակադրությամբ ստորագրահավաք, առանձին ցույցեր և այլն), բայց, մեծ հաշվով, հրապարակներում ու փողոցներում չկան թեկուզ տասնյակ հազարավորներ, որոնք կոշտ պահանջներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ Արցախն ուրանալու հետ կապված: Այստեղ արժե ուշադրություն հրավիրել «Ալֆա նյուզի» եթերում Սողոմոնյանի արած ևս մեկ դիտարկման վրա, որը, կարծում ենք, այս ամբողջ թնջուկում անկյունաքարային պահ է. «Չէր ձևակերպվում Արցախի ուղերձը. ի՞նչ են ուզում մեր եղբայրները, քույրերը Արցախում, ինչպիսի՞ մոդել են պատկերացնում, ո՞ւր են շարժվում, ինչի՞ց են գոհ-դժգոհ: ...Ինչո՞վ է տարբերվում նոր փուլը։ Հենց Արցախը ձևակերպեց իր ուղերձը, ցավոք, արդեն ծանրագույն վիճակում էինք, հիմա հումանիտար աղետի ոչ թե շեմին ենք կանգնած, այլ այդ աղետը արդեն իսկ տեղի է ունենում։ Հենց Արցախը ձևակերպեց ուղերձը, պատկերը փոխվեց: Հայաստանի հանրության ներսում սկսվեց որոշակի շարժ, որը, կարծում եմ, դեռ զարգանալու է և, հաշվի առնելով գործընթացի նոր լինելը, Սփյուռքում սկսվեց որոշակի գործընթաց: Տեսնում ենք Հայ դատի գրասենյակների ակտիվությունը»: Հիմնական հարցը հենց սա է: Վերջին շրջանում բոլորս տեսանք Արցախում պատերազմից հետո զանազան «կռուտիտներով» իր նախագահական կարգավիճակը պահած Արայիկ Հարությունյանի ցուցադրական դրսևորումները, նստացույց անելը՝ որպես «ծայրահեղ միջոց», հայտարարությունները, նրա պետնախարարի հայտարարությունները: Բայց դրանք ցուցադրական, այսպես ասած՝ շոուի մասն են: Էականը քաղաքական բովանդակությունն է, որը պետք է հստակ լինի: Իսկ նման բան չկա: Հստակ կա միայն ուղերձ առ «միջազգային հանրություն», որ հասնեն օգնության, ինչ-որ կերպ ազդեն Ադրբեջանի վրա, որ վերջ տա Արցախի պաշարմանը, որն իրականացնում է բնիկ հայկական Արցախը հայաթափելու, հայությանը կոտորածի ու սովի մատնելու անթաքույց ու Ալիևի կողմից բացեիբաց հռչակվող նպատակներով:

Ավելին, այս ամբողջ ընթացքում Ալիևը բացահայտորեն, առանց երկիմաստությունների հայտարարում է և իր ամեն մի գործողությամբ ցույց է տալիս, թե ինչ է պատրաստվում անել կամ ինչ անմարդկային նպատակադրումներ ունի Արցախի հայության հետ կապված: Այն, ինչ անում է Ալիևը, միջազգային տրիբունալին անհապաղ հանձնելու ենթակա ոճրագործի, պատերազմական հանցագործի, ցեղասպանություն իրականացնողի պահվածք է: Եվ, օրինակ՝ ԿԽՄԿ պաշտպանության տակ գտնվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ևս ադրբեջանական իշխանության նմանօրինակ պահվածքի շղթայում մի օղակ է: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա «դիվանագետները» այդ ամենը օգտագործելու ոչ մի մտադրություն չունեն, այլ ընդամենը նպատակ են դրել իրականացնել «Արցախը հանձնենք ու թուրքերի հետ առուտուր անելով կուշտ ապրենք (մինչև կմորթեն)»՝ իրենց ողորմելի «բանաձևը»: Ի դեպ, եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես նպատակ ունենար աջակցելու Արցախի մեր հայրենակիցներին, ապա ոչ թե «մարդասիրական օգնություն-շոու» կկազմակերպեր, այլ իրեն Ալիևի հետ բանակցությունների, հանդիպումների մղող «միջազգային հանրության» առաջ նախապայման կդներ՝ բանակցությունները հնարավոր է շարունակել միմիայն այն բանից հետո, երբ կբացվի Բերձորի միջանցքով ճանապարհն ու կապահովվի այդ ճանապարհով անխափան երթևեկությունը: Հիմնականը. Արցախում ներկայում առկա իշխանությունը, իսկ որ ավելի նախընտրելի է՝ Արցախի ազգային ուժերը, գործիչները պետք է համախմբեն եղած ողջ ներուժն ու հստակ ձևակերպեն իրենց ուզածն ու նպատակադրումը: Եթե շատ պարզ, ապա Արցախի հայությունը, որ հազարամյակներով ապրում է իր բնօրրանում, ընդամենը ուզում է շարունակել ապրել ու արարել սեփական հողի վրա, պահպանել իր ազգային ինքնությունն ու իր պատմամշակութային ահռելի ժառանգությունը, հավատը, լեզուն: Արցախի հայությունն ունի ինքնորոշման նույնպիսի իրավունք, ինչպես ցանկացած այլ ժողովուրդ: Ու Արցախի ժողովուրդը հանուն այդ նպատակի պատրաստ է պայքարել ու հենց հիմա էլ պայքարում է իսկապես՝ մինչև վերջ: Հենց այդ հստակեցումները լինեն, կարելի է չկասկածել, որ անշրջելի զարգացումներ կսկսվեն նաև անմիջականորեն արդեն Երևանում: Մեր փրկությունը, այս կոյաճահճային վիճակից մեր ելնելու մեկնարկը, ինչպես դա նախկինում էլի է եղել, Արցախից է տրվելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>