«Հայաստանի հետ խաղաղ կարգավորման հարցում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումն ակնհայտ է»․ Բայրամով
Դիտել նաև
«Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր»․ Բայրամով
Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունները» խոչընդոտում են խաղաղության հաստատմանը. Բայրամով
Բայրամովը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանը նպատակ ունի մինչև 2026 թվականն ամբողջավին լցնել Արցախը ադրբեջանցիներով և վերջնականապես փակել այս հարցը
«Երևանը պետք է հրաժարվի չհիմնավորված պահանջներից»․ Բայրամով
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումն ակնհայտ է, այսօր Անկարայում, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Երկար տարիներ կարգավորումն անհնար էր Հայաստանի օկուպացիոն քաղաքականության հետևանքով»,- ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ ադրբեջանական տարածքներն օկուպացիայից ազատագրելուց անմիջապես հետո նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։
«Դա հաղթանակած պետության և հաղթանակած առաջնորդի քայլն էր»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։