Վագիֆն իրավունք ուներ զենքը ձեռքին պաշտպանել իր ընտանիքն Ադրբեջանի հանցագործություններից ու լավ է արել
Դիտել նաև
«Մեղադրանք է առաջադրվել Տիրան Խաչատրյանին». Վարազդատ Հարությունյան
Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է
Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոց է տեղափոխվել․ նրան նորից կվիրահատեն
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար
Վագիֆ Խաչատրյանի առեւանգումն ունի չափազանց լուրջ վտանգներ, եւ այդ վտանգներն այլ հարթության մեջ են գտնվում։
Նրան մեղադրելու են 90-ականներին պատերազմին մասնակցելու մեջ, իսկ պաշտպանները պաշտպանությունն այն ուղղությամբ են տանելու, որ նա "պատերազմական հանցագործություններ" չի կատարել։ Արդեն ֆեյսբուքն ու մամուլը Վագիֆի "պաշտպանությունն"" տանում է այն ուղղությամբ, որ նա ընդամենը վարորդ է եղել ու այլ մեղքեր չունի։ Այսինքն, 91-94 թթ. պատերազմի մասնակցությունը ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ հանցագործություն։
Բնականաբար, Բաքվին ձեռնտու կլինի բաց դատ կազմակերպել ու հրավիրել միջազգային դիտորդներ, անգամ պաշտպաններ, որոնք կփորձեն նրան պաշտպանել, որպես պատերազմի հետ կապ չունեցող անձ։
Մի մտեք այդ թակարդը, ի արդարացել, Վագիֆն իրավունք ուներ զենքը ձեռքին պաշտպանել իր ընտանիքն Ադրբեջանի հանցագործություններից ու լավ է արել։ Սա մեր միակ թեզը պետք է լինի, իհարկե, այս կառավարության հրաժարականից հետո, որի թեզերը համընկնում են Բաքվի թեզերի հետ։ 2018-ի դավադրությունն ահռելի չափեր է սկսել ընդունել։
Մեզ վրա սերբական տարբերակն են փորձում աշխատացնել ու դրա համահեղինակները երկրի ներսում են։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

