Պարտադիր պայմաններ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եթե ձեզանից խորհուրդ են հարցնում ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ, մի քանի պարտադիր պայմաններ են պետք պարզաբանելու համար, որպեսզի խորհրդատվությունը լինի լիարժեք և քաղաքացին չհայտնվի անորոշ իրավիճակում: Նախ պետք է պարզել անձը ունեցել է ՀՀ քաղաքացու անձնագիր, թե, ոչ: Եթե ունեցել է անձնագիր և իր պատկերացմամբ դադարեցրել է ՀՀ քաղաքացիությունը, արդյոք օրենքով սահմանված կարգով է դիմումը ներկայացրել, թե ոչ, այսինքն, ՀՀ քաղաքացիության դադարեցման համար նախագահի հրամանագիր առկա է, թե ոչ:
Եթե երբէ չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր, պետք է պարզել դիմումատուն օրենքի ուժով չի հանդիսանում արդյոք ՀՀ քաղաքացի (պարզել որ թվականին է ծնվել, ծննդյան տարեթվով պայմանավորված, եթե ծնվել է 1981թ. նոյեմբերի 28-ից հետո, ծնողները ՀՀ քաղաքացիություն ստացել են թե, ոչ, եթե ստացել են, ինչ հիմքով): Եթե բացառվում են վերը նշված երկու կետերով նշված փաստական հիմքերը, պարզել կան արդյոք հիմքեր ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար (օրենքով հիմքերը մի քանիսն են):