«Երեխիս գլուխը թուրքը չկարողացավ ուտեր, ներքին թուրքերը ջարդեցին». ծեծված փոխգնդապետի մահը. Տեսանյութ
Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտը կտան փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որ ծեծի էր ենթարկվել 4 տարի առաջ՝ Եղեգնաձորի իր տան բակում՝ Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի կողմից: Մխիթարյանը 4 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո կյանքից հեռացել է երեկ: «Հայլուր»-ի թղթակից Լիլիթ Խալաթյանն է Երևանում՝ դիահերձարանի բակում հանդիպել փոխգնդապետի հորն ու եղբորը: Հարազատները հրաժարվել են խոսել, ցավն անասելի մեծ է:

