Փաշինյանի այցին ընդառաջ փոսալցումներ և մաքրություն՝ Վարդենիսում. Տեսանյութ
Դիտել նաև
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Գրել էինք, որ հուլիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը այցելելու է Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնք։ Այս պահին Վարդենիս քաղաքում աժիոտաժ է, պարեկային ծառայության աշխատակիցները փակել են Վարդենիսի մշակույթի տուն տանող ճանապարհը։ Ավազով «վերանորոգում» և ներկում են քաղաքի փողոցները, մաքրում աղբից։ Փաշինյանի այցից առաջ փորձում են «կարգի բերել» քաղաքի տեսքը։ Երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը բազմիցս բարձրաձայնում էր, որ Սերժ Սարգսյանի մարզային այցերից առաջ «կարկատան» են արվում փողոցները, իմիտացիա ստեղծելով, որ տվյալ համայնքում ամեն ինչ լավ է։ Հիմա նույնն է կատարվում, ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն Նիկոլ Փաշինյանն է։
Մանրամասն՝ տեսանյութում

