Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ամիր Աբդոլլահիանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը։
Նախարարները նշել են նաև տնտեսության և տրանսպորտի ոլորտում ձեռք բերված երկկողմ և տարածաշրջանային պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։
Նախարարները նշել են նաև տնտեսության և տրանսպորտի ոլորտում ձեռք բերված երկկողմ և տարածաշրջանային պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։ Նշվում է, որ Բայրամովը կարևորել է Աբդոլլահիանի վերջին այցը Բաքու և նշել, որ այն երկու երկրների հարաբերությունների վրա դրական ազդեցություն է ունեցել։
Նա նաև շնորհակալություն է հայտնել «Ղարաբաղի հարցում Իրանի կառուցողական դիրքորոշման համար» և մանրամասներ ներկայացրել Հայաստանի հետ բանակցությունների, Լաչինի շրջափակման վերաբերյալ։
Հաղորդվում է, որ կողմերը ոչ կառուցողական են որակել տարածաշրջանում օտար ուժերի միջամտությունն ու ներկայությունը։