Քար լռություն է. ո՜չ Ադրբեջանից, ո՜չ ՌԴ խաղաղապահներից օգնությունը անցկացնելու մասով պատասխան չկա․ Սարգսյան․ Տեսանյութ
Դիտել նաև
Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը
Լեռնային Ղարաբաղ տանող երկու ճանապարհները պետք է բացվեն․ ԱՄՆ Պետդեպ
Ակնայի կողմից դեպի Ստեփանակերտ առաջին հումանիտար բեռն ունի բացառապես ռուսական ծագում. Հայաստանի առաջնային խնդիրն իր դավաճաններից ազատվելն է
Բաքուն հայտարարել է, որ համաձայնվել է Լաչինի միջանցքի ու Աղդամի ճանապարհի միաժամանակ օգտագործմանը
Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն միաժամանակ
«Մենք մոտ 20 ժամ է՝ գտնվում ենք այստեղ, դեռ որևէ տեղաշարժ չկա մեքենաների հետ կապված»,- այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը՝ խոսելով Կոռնիձորի սահմանային հատվածում գտնվող բեռներից։
Սարգսյանը նշեց նաև, որ գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում․ «Այս պահին մենք որևէ արձագանք չենք ստացել՝ սպասում ենք արձագանքի»։
Սարգսյանը հավելեց, որ տարբեր կառույցների են դիմել, բայց արձագանք չկա․ «Քար լռություն է. ո՜չ Ադրբեջանից, ո՜չ ՌԴ խաղաղապահներից օգնությունը անցկացնելու մասով պատասխան չկա»,- եզրափակեց Սարգսյանը։
Մանրամասները՝ 24news.am–ի տեսանյութում։