Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ինչով են նման Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն (տեսանյութ) Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ)
22
Ալիևի ապտակը, և մեր արժանապատվության հարցը (տեսանյութ Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, երբ այնտեղ մեր 17 ազգային գործիչներին դատապարտում են Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Թրամփի շատ սիրելի գործընկեր Ալիևի թիկնազորը Վաշինգտոնում հարձակվել է ցուցարարների վրա, ԱՄՆ ղեկավարությունը հիացած է «դեմոկրատիայի» այդ հրաշալի դրսևորմամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են․ Թրամփ Եպիսկոպոսաց հավաքի խիստ հանդիմանանքն ու հորդորները կսթափեցնե՞ն հակաեկեղեցական արշավանքի ելած Փաշինյանին ու հերձվածի դիմողներին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար․ Իվետա Տոնոյան Վրաստանի վարչապետ Կոբախիձեն շնորհավորեց Իվանիշվիլու 70-ամյակը՝ նշելով, որ նրա ջանքերի արդյունքում երկիրը փրկվեց մեծ չարիքից Պատերազմ Արցախում
Ալիևի ապտակը, և մեր արժանապատվության հարցը (տեսանյութ Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ինչով են նման Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն (տեսանյութ) Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ) Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան Տեղի է ունեցել «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը (տեսանյութ) Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը Իրան-ամերիկյան բախnւմը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ պատվիրակությանը Մենք միասնաբար հասնելու ենք իշխանափոխության. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Անթրաշամանուկը և մյուսները․ Տիգրան Ավինյանի կերպարը (տեսանյութ) Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետևողականությամբ և նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված և հաջողությամբ խաբեն. Աշոտյան Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ ՀՀԿ-ն հերթական՝ 18-րդ համագումարը կանցկացնի ապրիլի 4-ին «Քիչ հավանական է, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին». Սերգեյ Շոյգու Բժիշկը՝ «կյանք փրկողից» մինչև «ամբաստանյալ». Ո՞վ է պաշտպանում նրանց, ովքեր պաշտպանում են մեզ Ներգաղթային վիզայի դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան Ահա այսպիսին են մայրաքաղաքի կանգառասրահները (տեսանյութ) Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ տեսանյութում Արշակ սրբազանն է. փաստաբան (տեսանյութ) Քաղաքապետարանը քանդում է քաղաքացիների ավտոտնակները (տեսանյութ)

Մեկ օրում՝ երկու տուն․ Պողոսը գո՞հ է իր ընտրությունից. «Կարճ ասած». Տեսանյութ

Մամուլի վերջին հրապարակումները ՔՊ-ականների նորահայտ ունեցվածքի մասին, վերջապես քաղաքացիներից շատերի աչքերն է բացել։ Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ գոնե սրանք չեն թալանի, ասում էինք, եկեք սպասենք, կերևա, հենա երևում ա, այն էլ՝ շատ արագ։ Այսօր նկատած կլինեք, գրեթե ամեն օր հրապարակվում են ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարագրերը։ ՔՊ-ական բառը երևի անտեղի օգտագործեցի, որովհետև այլ բարձր պաշտոնյա գրեթե կամ առհասարակ գոյություն չունի․ եթե պաշտոնյա է, ուրեմն ՔՊ-ական է։ Էդ հայտարարգրերը ամենաշատն են ապացուցում 2018 թվականի հեղափոխության բովանդակության, կարգախոսների կեղծ լինելլը։

Պարզվում է՝ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, հեղափոխությունից հետո՝ 2021 թվականին, մեկ օրվա մեջ երկու բնակարան է գնել՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ Բայց ինքը, նաև, ամեն ամիս պետությունից 100 հազար դրամ է ստանում տան վարձի փող։ Հարմա՞ր է, չէ՞։

Երեկ մամուլը հրապարակեց ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի հայտարարագիրը։ Մարդը մեկ օրում երկու բնակարան է գնել՝ 2021 թվականի փետրվարի 11-ին։ Իսկ նախորդ տարի էլ գնել է նոր ավտոմեքենա։ Նա Վայոց Ձորի մարզպետն էր, հիշեցի՞ք, հրաժարական տվեց փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպից հետո: Փոխգնդապետը դեռ կոմայից դուրս չի եկել, բայց ՔՊ-ականը աղքատությունից արդեն վաղուց դուրս է եկել։

Սիրելի քաղաքացի, ժողովուրդ, Պողոս, հասկանում ե՞ս ինչ է կատարվում․ էս մարդիկ, քո ընտրած պաշտոնյաները ոչ թե հարստանում են տարիների ընթացքում, օրինակ՝ նախկինների պես՝ 30 տարում, այլ՝ ժամ առ ժամ․ օրը երկու տուն են անում․ պատերազմից առաջ-հետո՝ կապ չունի, իրենց վրա դրանք չեն անդրադառնում։ Իրենց, կարծում եմ, արդեն 24 ժամն էլ չի հերիքում փող աշխատելու համար։ Ժողովուրդ ջան, սաղ կյանքդ աշխատում ես, որ մի հատ տանիք հետ գցես, կարողացել ե՞ս․ մարդիկ օրը երկու հատ են առնում։ Շնորհավորում եմ քեզ, որովհետև Փաշինյանը կասի՝ էդ տները որ առնում են՝ իրենց համար չեն առնում, ձեզ համար են առնում, որովհետև որ իրենց պայմանները կոմֆորտ լինեն, ձեզ համար ավելի լավ կաշխատեն։ Նա է ասում, չէ՞, դատախազի աշխատավարձը որ կրկնապատկել եմ, իր համար չեմ արել, ձեզ համար եմ արել, որ ձեզ արդար դատի։

Եկամուտների համընդհանուր հայտարարգրում են մտցնում, որ ամեն կոպեկներդ հաշվեն, իսկ իրենք օրը երկու տուն են առնում։ Էս մարդիկ իրենց անճանաչելիորեն են բարեկարգել։ Երեկ ասում է՝ ՀՀ քաղաքացիների մի զգալի մասը բացի իր բնկավայրից և Երևանից, ուրիշ տեղ չի եղել։ Ճիշտ ա ասում, կարո՞ղ եք ասել ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է դուրս եկել, աշխարհ տեսել։ Իրենք, իրենց հարցը լուծել են՝ գործուղումը դարձրել են զբոսաշրջություն։ Հա՛մ աշխարհ են տեսնում, հա՛մ էլ պետության հաշվին է, հարմար է, չէ՞։

Ամառային արձակուրդներ են մեկնարկել, Պողոս ջան, խաբար ե՞ս քո ընտրած պատգամավորները որտեղ են հանգիստը վայելում։ Առաջ գյոլում լողցողները հասել են Միջերկրական ծով ու Հնդկական օվկիանոս։ Լավ ա, չէ՞, հո իրենց համար չեն անում, ձեզ համար են անում, վստահ եղեք, Նիկոլն է ասում։

Երեկվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ, խաղաղ խոսում էր էն մասին, որ պետք ա Ղարաբաղը հանձնի, որ․․․ 29,800 քառակուսի կիլոմետրի վկայական հանի և այլն։ Բայց հենց հարցը հասավ այսօրվա թալանին, գազազեց։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, օրինակ, Արցախից հանձնած մի քանի հազար տան ու հողի մասին չնյարդայնացավ, բայց տուն գնող ՔՊ-ականների հարցից նյարդայնացավ։ Որովհետև ինքը իշխանության է եկել թալանից խոսելով, թալանը շահարկելով, իսկ այսօր ինտեռնետը լցված է այս իշխանության արագ հարստանալու մասին փաստերով։ Այ դրա համար էլ կատաղում է։ Պատկերացնում ե՞ք, Նիկոլը լիներ ընդդիմադիր դեպուտատ ու պարզեր՝ հանրապետական դեպուտատները մեկ օրվա մեջ երկու տուն են առնում, մի հատ էլ գարաժ, ի՞նչ կաներ։ Դա իր համար նվեր կլիներ, որ որպես բերանի ծամոն՝ տարիներով ծամեր։ Հիմա վարչապետ է, թիմակիցները լույսի արագությամբ հարստանում-դզվում են ու պատասխանը չունի, բացի նրանից, որ բա նախկինում․․․ Այ որ ասում են աննախադեպ, աննախադեպը էս ա։ Ափսոս հալալ չի է՜, այդտեղ է խնդիրը։

Բայց աչքը չի կշտանում, ա՛չքը։ Ասում ա՝ եթե մեզ համարում եք դավաճան, դե մեր տված փողերը հետ տվեք։ Աչքը ժողովրդի ունեցվածքի վրա է։ Նիկոլ Փաշինյանին ովքե՞ր են համարում դավաճան, ըստ երևույթին, սաղ ազգը, անգամ՝ պետական պաշտոնյաները, այդ թվում՝ ՔՊ-ական։ Շատ հաճախ է լինում, որ երեկոյան 6-ին աշխատավայրից դուրս գալիս կամ 1-2-ին ընդմիջումների ժամերին հանդիպում եմ նախարարությունների շենքում աշխատողներին, որոնք ճանաչելով՝ մոտենում-խոսում են ու ասում այն, ինչի համար Փաշինյանը երեկ նյարդայնանում էր։ Թոշակառուները, նպաստառուները, 1000+ հիմնադրամից փող ստացող զոհված ու վիրավոր զինծառայողների հարզատները համարում են դավաճան։ Հիմա իշխանության աչքը նրանց փողերի վրա է, Արցախում փող ստացողների չնչին փողի վրա է․ ասում է՝ բա որ ասում եք դավաճան, ինչի՞ փողերը հետ չեք տալիս։ Բայց հետաքրքիր է՝ էդ փողերը ո՞րտեղից ես տալիս, պետական բյուջեից չէ՞, կարող ա՞ ՔՊ գրասենյակից ես բերում։ Այ հարցն էլ դա է, սրանք պետական բյուջեին վերաբերում են ընտանեկան բյուջեի պես, ավելի արխաին են ծախսում, քան իրենց ընտանեկան փողերը կծախսեին։

Քեզ ինչ-որ թվեր է բերում, թե Հայաստանում ինչ-որ տեղ հեռվում, մարդիկ կան, որ լավ են ապրում։ Ասում է․ «Մեր նախընտրական ծրագրում գրված է, որ ուսուցիչների աշխատավարձը պետք է կրկնապատկենք, մենք ուսուցիչների աշխատավարձը առնվազն կրկնապատկում ենք»։ Ասում է՝ Հայաստանում կա ուսուցիչ, որ ստանում է 500 հազար դրամ աշխատավարձ։ Խոսքը մեկ կամ երկու ուսուցչի մասին է։ Հայաստանում կան ուսուցիչներ, որ ստանում են 400 հազար դրամ աշխատավարձ։ Խոսքը վերաբերում է 22 ուսուցչի։ Այսինքն, Հայաստանում 23-24, քարը տրաքի՝ 25 ուսուցիչ ստանում է բարձր աշխատավարձ։ Այն էլ՝ հարկերը մեջը։ Հայաստանում գիտե՞ք քանի ուսուցիչ կա։ 2018 թվականի պաշտոնական տվալով՝ 38 հազար։ 38 հազարից ընդամենը 25 հոգին ստանում է 4-500 հազար դրամ աշխատավարձ, ու սա ասում է՝ կատարել ենք աշխատավարձի բարձրացման խոստումը։ 1400 ուսուցիչ էլ ուղիղ 5 օրից մնալու է անգործ, կառավարությունը որոշել է ազատել աշխատանքից։ Խեղճ ուսուցիչ, դու վաղը զրկվելու ես հացից, իսկ քո ծույլիկ աշակերտը, որ հիմա ՔՊ-ական դեպուտատ ա, մի օրում 2 հատ տուն ա առնում։ Ժողովուրդ, սա հանրային ընկալման մեջ թալանի ձևակերպում ունի։

Իմ լրագրողական արխիվում մի քանի պապկաներ ունեմ, որտեղ հավաքել եմ հրապարակումները՝ դատապարտելի երևույթների վերաբերյալ։ Բիզնեսմեն պաշտոնյա ֆայլը, որտեղ հավաքել եմ ՔՊ-ական պաշտոնյաների բիզնեսին, իրենց հետ փոխկապակցված անձանց, նրանցից պետգնումներին, գիտե՞ք քանի էջ է․ 540։ Մի հատ ֆայլ եմ հավաքել, անունը դրել եմ ազգուտակով պաշտոնյա։ Գիտե՞ք քանի էջ է 870։ 870 էջ ժողովուրդ։ Նախարարի ընկերուհին նախարարության գլխավոր քարտուղար, վարչապետի աներձագը, քավորի եղբայրը, եղբոր տղեն դեպուտատ, քավորը մարզպետ, դեպուտատի որդին՝ թաղապետ, մարզպետի ազգուտակը՝ մարզպետարանի աշխատող, մարդ ու կին դեպուտատ, ընկերներով՝ ԲԴԽ նախագահ, արդարաաության նախարար, սոցապնախարարի տեգրը՝ աշխատազկազմի ղեկավար։ Բա հենց սրանից երբ հարց են տալիս՝ կներվայնանա, չէ՞։

Կառավարության լրատվականը, կարծում եմ, պարտավոր է հանդես գալ պարզաբանմամբ և նշել, թե որն է Փաշինյանի ագրեսիվության պատճառը։ Ժողովրդի մեջ ենթադրություններ կան, մի մասն ասում են որ դրա պատճառը այն է, որ ատում է ղարաբաղցիներին, երևանցիներին, էլ եսինչգիտեմ իր մտքում ինչպես է բաժանել հայ ազգը, մի մասն ասում են թշնամանք է հրահրում, մի մասն ասում են՝ որովհետև լրագրողները ջղայնացրեցին, մարդիկ կան՝ մտածում են առողջական լուրջ խնդիր է տրամադրության այդ հանկարծակի փոփոխությունները, մանավանդ որ առաջին անգամ չէ, ես մտածում եմ, որ հատկապես անհերքելի թալանի մասին խոսակցություններից է, որ վատանում է։ Պետք է պարզաբանմամբ հանդես գալ։ Եվ դա ընդունված պրակտիկա է․ ձեզ ասեմ, որ նորմալ երկրներում մամուլին պարզաբանվում է, թե ինչու է պետության ղեկավարը, նրա ընտանիքի անդամը ագրեսիվ վարք դրսևորում։ Հեռու չգնամ, օրինակ՝ հենց այսօր Սպիտակ տան խոսնակը ասուլիս է տվել ու բացատրել, թե ինչու է Ջո Բայդենի գերմանական հովվաշունը կծել գաղտնի ծառայության 10 աշխատողի մի քանի ամսում։ Որովհետև դա առաջին դեպքը չէ և սկսել են անհանգստանալ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է՝ սթրեսի մեջ է եղել շունը, հատուկ վարժանքներ կանեն՝ կհանգստանա։ Էնպես որ, կրկնում եմ, պետք է բացատրություն տրվի, որ քաղաքացին հազար ու մի բանի չվերագրի։ ՀՀ հասարակ քաղաքացին՝ մեր քույրերն ու եղբայրները, ավելի քիչ կաշկանդված են էմոցիաները զսպելու, քան երկրի վարչապետը, որը պարտավոր է ունենալ ինքնատիրապետում։

Կարճ ասած՝ այ սրա համար է, կարծում եմ, ՀՀ վարչապետը նյարդայնանում հանկարծակի ու շատ հաճախ, որովհետև հեղափոխություն են արել «ոչ թալանին» լոզունգով, հիմա անվերահսկելի հարստանում են ու ասում՝ ինչի՞ եք դժգոհում, դուք էլ բադրիջան ցանեք-կերեք։ Բա որ ձեզ սրանից հարց են տալիս ներվայնանում եք, բա մտածում ե՞ք՝ որքան է նյարդայնանում ժողովուրդը՝ տեսնելով ձեր արարքները։ Բայց ասեմ՝ խիստ հավանական է, որ ինչպես դուք չեք կարողանում զսպել ձեր էմոցիաները, այնպես էլ մի օր, երբ համբերության բաժակը լրիվ լցվի, էմոցիաներին տուրք տա նաև ձեր բերած, ձեր կողմից խաբված ու հիմարացված, միամիտ ժողովուրդը։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>