Եվրամիությունից 32 մլն եվրո՝ Կառավարությանը
Դիտել նաև
Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել
Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ
Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի
Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել
Վազգեն Միրզախանյանը իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել է նոր «դավաճաններ» հավաքագրել
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Կառավարության այսօրվա նիստում ներառված է Եվրամիությունից դրամաշնորհ ստանալու հարցին հավանություն տալու նախագիծ։ Դրամաշնորհը կազմում է 32 մլն եվրո։ Այդ գումարով Արարատի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի բոլոր եւ Սյունիքի մարզի 13 դպրոցներում պետք է կառուցվեն լաբորատորիաներ, խոսքն ընդհանուր 337 դպրոցի մասին է։
Նշենք, որ լաբորատորիաները կառուցվելու են բացառապես ԵՄ փողերով, եւ ՀՀ բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում։ Սակայն դա չի խանգարի, որ հաջորդ մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանն այս օգնությունը ներկայացնի որպես կառավարության ձեռքբերում, իսկ կառուցման ընթացքում էլ մի քանի անգամ գնա մարզեր ու լաբորատորիաների ֆոնին փիառվի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

