Մոսկվայի մոտ հայտնաբերվել է հեռուստավարող Բորիս Նոտկինի դին
Գտնվել է Բորիս Նոտկինի դին, հաղորդում է Mash հեռուստաալիքը: Ըստ նախնական տվյալների, հեռուստավարողը մահացել է գլխի հրազենային վնասվածքից: Դին հայտաբերել է մահացածի կինը, նրա կողքին հրացան է եղել:
Բորիս Նոտկինը հայտնի հեռուստավարող էր, "ТВ Центр"-ի ղեկավարներից մեկը, "Приглашает Борис Ноткин" հաղորդման ղեկավարը և վարողը:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
Zham.am

