«Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ «Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Հրատապ ասուլիս՝ ներկայացվում են Դավիթ Համբարձումյանի քրգործով առկա մտահոգությունները Ներկայացված նախագիծը խոտան է, ի լրումն՝ ստացվում է, որ հայկական պետություն չի եղել. նոր է ՀՀ-ն հիմնադրվում. Վարդան Պողոսյան Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Պատերազմ Արցախում
Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են «Սա շվեդական սեղան չէ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուս սահմանապահների դուրսբերումից հետո «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» «Բեշիկթաշի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպեդից անմիջապես հետո Ֆիդանը զանգահարել է Վրաստանի արտգործնախարարին Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ Մարդ ինչքա՞ն պետք է անճար լինի, որ Խուդաթյան Դավիթի հույսին մնա Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Հասարակությունն ակնկալում է բաց, հրապարակային դատաքննություն, որտեղ յուրաքանչյուր ապացույց և մեղադրանք պետք է ստանա իրավական գնահատական Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Այսօրվա իր պարզաբանմամբ Փաշինյանը հաստատեց՝ արgախgիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է. Բեգլարյան Հուսով եմ, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կլինեն արդար. Վարազդատ Հարոյան Վրաստանի վարչապետը թվարկել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պայմանները Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Խնդիրը Հայաստանի՝ սեփական պետական և սահմանադրական օրակարգն ինքնուրույն որոշելու իրավունքն է. քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան ...Քո վարած արկածախնդիր քաղաքականության պատճառով Եռաբլուրը այնքան է ընդլայնվել, որ էլ տեղ չկա ընդլայնվելու ՔՊ կառավարությունը Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված միանգամից երկու ընկերության հարկային արտոնություն կտա Նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու առիթ չկա․ փաստաբան «Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը Երևանում 15-ամյա պատանի է դանակահարվել․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ Փաշինյանի կողմնակիցները «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումն են անցկացնում․ 60 ներկայացուցիչ է մասնակցում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Երևանի խելահեղ կառուցապատման շինաղբն անխնա լցվում է Կորեայի ձոր. Մանուկ Սուքիասյան Քաղաքային իշխանությունը շարունակում է ընդլայնել սեփական ծառայողական ավտոպարկը՝ հանրային միջոցների հաշվին ՔՊ-ական պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահասարսաուռ մանրամասներ է հայտնել բանտ կատարած այցից «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, իսկ գիշերը՝ 8-10 աստիճանով

Մի՛ թույլ տվեք, որ բռնապետությունը թևեր առած շարունակի ճախրել․ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Բաց նամակ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և մտավորականությանը։

Արցախում ապրող մեր հայրենակիցներն արդեն ամիսներ շարունակ պաշարված են ադրբեջանական ղեկավարության կողմից: Օր օրի ավելի սրվող պարենային ճգնաժամը էլ ավելի է բարդացրել առանց այդ էլ հոգեբանական ծանր վիճակում գտնվող մեր եղբայրների ու քույրերի կյանքը: Հումանիտար աղետը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Ցավոք, 21-րդ դարում մեր ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական հողում ապրելու անքակտելի իրավունքի համար, որը լոկ տարածություն չէ, այլ հայրենիք: Խնդիրը բոլորինս է, խնդիրը միայն 120,000 հայերինը չէ, ովքեր ապրում են այդ սուրբ հողի վրա: Բավ է լռել կամ սոսկ կոչեր անել:  Սիրել երկիրը, ապրել սեփական տանը քաղաքականություն չէ, այլ իրավունք, հայրենասիրություն: Այսօր արցախահայությունը, որոնց հետ 30 տարվա մեջ տեսել ենք 3 պատերազմ, իրավունք ունեն սեփական հայրենիքում ապրել արժանապատիվ ու անվտանգ:

 Մենք դիմում ենք ամբողջ աշխարհի մտավորականությանը, բոլոր մարդկանց: Մի՛ թույլ տվեք, որ բռնապետությունը թևեր առած շարունակի ճախրել,  քանզի այդ ամենը կարող է նաև դառնալ նախադեպ ու Ձեր տան դուռն էլ թակել: Մի՛ առաջնորդվեք չեզոքությամբ, բարձրաձայնեք յուրաքանչյուրդ այս մեծ աղետի մասին, ձեր հերթին, ձեր չափով քայլեր իրականացրեք: Մենք դիմում ենք ՄԱԿ-ին՝ րոպե առաջ ապահովելու համար հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ, մենք դիմում ենք Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի նախագահներին. իրականացրեք հստակ ու պատժիչ գործողություններ արցախահայության նկատմամբ Ալիևի՝ հայաթափման և էթնիկ զտման գործում:  Սննդի, հոսանքի, գազի, ջրի վրա ուղիղ արգելք դնելը, առավել ևս, երբ այդտեղ ապրում են երեխաներ, ծերեր,  նպատակային բնաջնջման փորձերը քողարկելը անտարբերությամբ իրավամբ նույնպես հանցակից դառնալ է: Բայց մենք հավատում ենք, որ այս ամենը աշխարհում չպետք է տեղ ունենա:

Մենք մեր մասնագիտական առաքելությունը՝ ուղղված հայ երաժշտարվեստի զարգացմանն ու պահպանմանը, անում ենք մեծ սիրով ու պատասխանատվությամբ: Սակայն ամենը մղվում է ետին պլան, երբ գիտակցությանդ մեջ մեխվում է այն միտքը, որ մեզնից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա կան երեխաներ, ովքեր քնում են քաղցած, կան հիվանդներ, ովքեր չեն կարողանում ստանալ իրենց առաջին օգնությունը, կան ծերեր, ովքեր չեն ապրում իրենց արժանավայել ծերությունը, կան ընտանիքներ, որոնց նվազագույն կոմունիկացիաները հասանելի չեն,և վերջապես կա մեր ազգի մաս, որը մեր բոլորի կարիքն ունի:

Լիահույս ենք, որ երկարատև խաղաղությանը մենք երկար չենք սպասի:

Հարգանքներով՝

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ,

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, պրոֆեսոր

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և Մովսես Խորենացի մեդալակիր

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>