Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն
11
21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Պատերազմ Արցախում
21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում

Որոշել եմ դադարեցնել նստացույցը. Արայիկ Հարությունյան

Հարգելի՛ հայրենակիցներ, Ի շարունակություն հուլիսի 17-ին հայտարարած որոշմանս՝ Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին միանալու մասին՝ կուզեի ընդգծել հետևյալ միջանկյալ արդյունքներն ու հետագա անելիքները.

1. Այս ընթացքում հրապարակային ու փակ ձևաչափով գործադրված մեր ջանքերի ու իրականացված միջոցառումների արդյունքում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացել է, ինչը դրսևորվել է նաև մի շարք միջազգային հայտարարություններով ու գործողություններով:

2. Մեզ հաջողվել է բարձրացնել միջազգային իրազեկվածության և ուշադրության մակարդակը: Այդ ուղղության գլխավոր միջոցառումը դարձավ հուլիսի 24-ին կայացած իմ հրատապ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է բավականին պատկառելի կազմ՝ միջազգային ու սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, այդ թվում՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսի արդյունքներն արդեն երեկվանից դրսևորվում են տարբեր հրապարակումների տեսքով:

3. Հաշվի առնելով ստեղծված ծանրագույն իրավիճակը և օգտագործելով մամուլի ասուլիսի ընձեռած հնարավորությունը՝ դրա ընթացքում Արցախը հայտարարել եմ աղետի գոտի՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել: Դրա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն է Արցախի ժողովրդին աղետից փրկելու նպատակով այսօր Արցախ մեծաքանակ հումանիտար աջակցություն ուղարկելու մասին: Կա՛մ Ադրբեջանը կբացի Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը այդ հումանիտար աջակցության առջև, կա՛մ աղետի գոտի հումանիտար բեռների մուտքի հերթական արգելքով, ի լուր աշխարհի, լրացուցիչ կերպով կվերահաստատի իր քաղաքականության ցեղասպանական էությունը:

4. Կոչ ենք անում այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին (առաջնահերթորեն՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին) հետևել Հայաստանի Հանրապետության օրինակին և Արցախի ժողովրդին մատակարարել հրատապ հումանիտար աջակցություն՝ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

5. Նաև մեր ջանքերի արդյունքում երեկ Մոսկվայում տեղի է ունեցելՌուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում, որի արդյունքները, սակայն, մեզ համար ընդունելի չեն:

6. Միաժամանակ, սպասում ենք առաջիկա օրերի ընթացքում տեղի ունենալիք այլ հանդիպումների ու միջոցառումների, որոնք, հուսանք, շոշափելի արդյունքներ կապահովեն այս աղետալի իրավիճակի վերացման հարցում: Այդ առումով մենք ցուցաբերում ենք համապատասխան նախաձեռնողականություն ու պատասխանատվություն մեր ունեցած սահմանափակ հնարավորությունների շրջանակներում:

7. Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին առավելագույն ջանքերը գործադրել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանի կատարման և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ դիմելու և շոշափելի արդյունքներ ապահովելու ուղղությամբ:

8. Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում ու հորդորում ենք հետևողական ջանքերով հնարավորինս մեծացնել ճնշումը միջազգային հանրության հիմնական դերակատարների, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի) կառավարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ու Եվրոպական Միության նկատմամբ՝ կիրառելով բոլոր հնարավոր միջոցներն ուշադրություն հրավիրելու և հրատապ գործողության մղելու նպատակով: Դրանք կարող են ներառել քաղաքացիական անհնազանդության, իրազեկման, բողոքի և այլ ակցիաներ՝ օգտագործելով թույլատրելիության սահմաններում կոշտ ու ոչ ստանդարտ մեթոդներ:

9. Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ ճնշումը պետք է մեծանա՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար, և՛ հնարավոր այլ գործիքակազմերի կիրառմամբ: Այդ առումով Արցախի իշխանությունները քննարկում են բոլոր հնարավոր սցենարներն ու քայլերը՝ ըստ զարգացումների կիրառելու նպատակով:

10. Համարելով, որ իմ նստացույցը, համաժողովրդական շարժումը և մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք են ապահովել միջազգային ուշադրություն հրավիրելու և գործնական քայլերի մղելու հարցում՝ որոշել եմ դադարեցնել նստացույցը և շարունակել ջանքերս աշխատանքային արտակարգ ռեժիմով: Միևնույն ժամանակ, համաժողովրդական շարժման շրջանակներում շարունակվում են նստացույցներն ու այլ ակցիաները մեր այլ հայրենակիցների կողմից, իսկ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենալու նրանց հետ և համատեղ քննարկելու ենք մեր անելիքները:

Արայիկ Հարությունյան  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>