Տեղական արտադրության քծնողները ջանասիրաբար ասֆալտ են անում. Նիկոլը գալիս է Մարտունի
Շաբաթվա վերջին' հուլիսի 28-ին կամ 29-ին Նիկոլ Փաշինյանը լինելու է Մարտունիում։ Տեղական արտադրության քծնողները ջանասիրաբար ասֆալտ են անում' անտեսելով ճանապարհաշինական բոլոր կանոնները, կարևորը, որ իրենց սուլթանիկը նոր ասֆալտ տեսնի և շոյի իրենց գլուխը։
Բայց խեղճուկրակ հասարակ Մարտունեցին ի՞նչ իմանա, թե ինչ փորձանք է գալիս իր գլխին։ Քար ու հողի հետ կռիվ տվող ու խաղաղություն երազող սովորական Մարտունեցին ի՞նչ իմանա, որ առաջնագծի թիրախը Վարդենիսից տեղափոխվում է Մարտունի' ահավոր վտանգավոր նախանշաններով ու հետևանքներով։
Մանրամասն չեմ ասի' թշնամու ականջը խուլ, բայց Մարտունին իր գյուղերով հայտնվում է թշնամու ուղիղ նշանառության և կրակի տակ Նիկոլի սատանայական ձեռքով։
Իրականում դրանք փող են լափում ոչ միայն ասֆալտից, այլև նույնիսկ անվտանգային հարցերից' կրակի տակ թողնելով դեռ մի քանի տարի առաջ առաջնագծից հարյուրավոր կիլոմետրեր հեռու Մարտունեցիներին։
Երբ Նիկոլը ուրբաթ կամ շաբաթ Մարտունի գա, օրինակ Լիճքում, Ներքին Գետաշենում կամ Վաղաշենում հարց տվեք' ինչո՞ւ է ձեր երեխաների կյանքը թուրքի կրակի տակ դնում։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից