Պատգամավորները հանուն հայրենիքի ընդհատում են արձակուրդը և մեկնում գործուղման
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած ԱԺ պատգամավորները հուլիսի 17-ից մինչեւ օգոստոսի 25-ն արձակուրդում են, սակայն որոշ պատգամավորներ, «հանուն հայրենիքի», իրենց «չխնայելով»՝ ընդհատում են արձակուրդն ու մեկնում գործուղումների։
Օգոստոսի 4-8-ը Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովի «Արձագանքող խորհրդարաններ կայուն եւ բարգավաճ ԱՍԵԱՆ-ի համար» խորագրով 44-րդ գագաթնաժողովին որպես դիտորդի թեկնածու առաջին անգամ մասնակցելու համար Ջակարտա են (Ինդոնեզիայի Հանրապետություն) գործուղվել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր, Ինդոնեզիայի գծով «մեծ մասնագետ» Հասմիկ Հակոբյանը։»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

