Ալիեւը հաստատել է Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավությանը: Նա գնատմամբ՝ նման հանդիպում անցկացնելու «բավականին լավ հնարավորություններ կան»:
«Երբ այդ հանդիպման մշակմամբ զբաղվող փորձագետներից հստակ ամսաթիվ ստանանք, ապայման կկիսվենք տեղեկատվությամբ», -ասել էր Զախարովոն:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել էր, որ ռուսական կողմը «պատրաստակամ է մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հարցը»։