Արմեն Գրիգորյանը Իգոր Խովաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Դիտել նաև
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Մարտուն Գրիգորյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ. ԶԼՄ
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Հուլիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը: