Միներալնիե Վոդի-Երևան ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել
Ռուսական Ազիմուտ ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Այս մասին գրել է «Ավիատորշչինա» տելեգրամյան ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդի-Երևան ուղևորատար ինքնաթիռի հետ։ Նշվում է, որ վթարվել է օդանավի շարժիչը։
«Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ նախաթռիչքային գոտի՝ օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց անվտանգ վայրէջք է կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

