Ռուս հայտնի բլոգերը ռուսներին հորդորել է դադարեցնել այցերը Թուրքիա և թուրքական ապրանքներ գնելը
Ռուս բլոգեր Դմիտրի (Գոբլին) Պուչկովը ռուսներին կոչ է արել դադարեցնել Թուրքիա մեկնելը և թուրքական ապրանքներ չգնելը։ «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում նա խոսել է Ռուսաստանի նկատմամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության մասին։
Բլոգերը նշել է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, բավական լոյալ է իրեն պահում Ռուսաստանի նկատմամբ, թեև կարող էր «հազար անգամ ավելի շատ խայտառակվել»։ Սակայն նույնիսկ այս հանգամանքը հաշվի առնելով՝ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններն այսօր շատ տարօրինակ են թվում։
«Օրինակ, ես չեմ գնում Թուրքիա երկու չեչենական պատերազմներից հետո: Ես ոչ մի կերպ հավանություն չեմ տալիս Թուրքիայի գործողություններին և չեմ գնա այնտեղ: Դե միայն եթե հայրենիքը ուղարկի, իհարկե, այլապես չեմ գնա: Եվ ես նաեւ խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին նախ մտածել իրենց մասին, ոչ թե Էրդողանի մասին: Թուրքական ոչինչ մի գնեք։ Մտածեք դրա մասին ասյսպես՝ «Ես գնեցի բալթյան շպրոտներ և կերակրեցի ՍՍ-ի մի մարտիկի»: Հասկացեք` դուք չեք կարող դա անել»,- ասել է Պուչկովը:
Zham.am