ԱՄՆ-ը գերձայնային զենք է փորձարկել
ԱՄՆ ռազմածովային ուժերը գերձայնային զենք են փորձարկել Ակնթարային գլոբալ հարվածի PGS (Prompt Global Strike) ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Popular Mechanics-ը:
Փորձարկումն իրականացվել է հոկտեմբերի վերջին: Զենքը մեկնարկել է ԱՄՆ ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան հրթիռային պոլիգոնից, որը գտնվում է Հավայան Կաուաի կղզում: Փորձարկումների ընթացքում տվյալներ են հավաքվել գերձայնային ծրագրաման և մեծ հեռավորության վրա թռիչքի հնարավորությունների մասին: Փորձարկման մանրամասները զինվորականները չեն հայտնում:
Գերձայնային զենքերը ռազմական ինքնաթիռներ են, անօդաչուներ, հրթիռներ, որոնք կարող են տեղաշարժվել ավելի քան 6 000 կմ/ժ արագությամբ, ինչի պատճառով՝ չափազանց դժվար է դրանք ոչնչացնել ՀՕՊ և ՀՀՊ ժամանակակից միջոցներով: