ԵՄ դիտորդնե՛ր, եկել եք դիտարկելու ցեղասպանությո՞ւնը. ակցիա՝ ԵՄ գրասենյակի դիմաց. Տեսանյութ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթով գնացին ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ։
«Բոլորը, հատկապես իշխանական վարչակազմը, հիանում էին նրանով, որ ԵՄ-ն դիտորդներ է ուղարկել։ Հարգարժան ԵՄ, դուք եկել եք դիտարկելու ցեղասպանությո՞ւնը, դուք եկել եք դիտարկելու, թե ինչպե՞ս են երեխաները մահանում, որովհետև մայրը չի կարողանում տեղին ու ժամանակին սնունդ գտնել, դուք եկել եք դիտարկելու, թե ինչպե՞ս են 30 հազար երեխաներ կիսաքաղց ապրում։
Դուք կցանկանայի՞ք, որ ձեր երեխան հիմա ապրեր շրջափակված Արցախում։ Ինչո՞ւ եք ժողովրդին դեպի բախումների տանում, ինչո՞ւ չեք ուզում մասնակցել ցեղասպանությունից փրկելու գործին։ Ո՞ւր է ձեր ձայնը, ո՞ւր է ձեր գործողությունը, այդքան դժվա՞ր է պատժամիջոց ընդունել Ադրբեջանի նկատմամբ»,- Եվրամիության հայաստանյան գրասենյակի դիմաց հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։