Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

1994թ․, 2020թ․․ ինչպիսի՞ն կլինի հայ-ադրբեջանական նոր ստատուս քվոն (Արցախի պաշարումը Փաշինյան-Ալիև-Էրդողան համաձայնության արդյունք է)

Արցախյան առաջին պատերազմի արդյունքում 1994 թվականի մայիսին հաստատվեց նոր ստատուս քվո։ Մենք ստացանք Արցախի Հանրապետություն՝ նոր տարածքով։ Ստացանք նաև «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակ, ինչին զուգահեռ տեղի էր ունենում հայ–ադրբեջանական մրցակցություն պետականաշինության, բանակաշինության, տնտեսության, դիվանագիտության և այլ հարթակներում։ Այդ մրցակցության մեջ մի մասով հաջողեցինք, մի մասով՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանի «զրոյական կետը» զրոյացրեց 1–ին ստատուս քվոյից հետո ունեցած մեր բոլոր մրցակցային առավելությունները և հնարավորություն տվեց թշնամուն օգտվել նույն ժամանակահատվածում արձանագրված մեր բացթողումներից, սխալներից, ձախողումներից։

2020–ի 44–օրյա պատերազմի արդյունքում նոյեմբերի 9–ին հաստատվեց նոր ստատուս քվո։ Հաստատվեց Մոսկվայի ակտիվ միջամտությամբ։ Նոր ստատուս քվո՝ համեմատաբար լավ պայմաններով, կարող էր հաստատվել նաև 2020–ի հոկտեմբերի 19–ին, բայց Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց։ Եթե նրան մնար, ապա նոր ստատուս քվոն Արցախի ամբողջական վերացումը կլիներ (հիմա նա հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ)։
Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը հնարավորություն տվեց Մոսկվային Արցախի մի մասը պահել հայկական և ըստ այդմ հնարավորություն տվեց ռազմական ներկայություն ապահովել Արցախում։

2025–ին լրանում է եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը և եթե եռակողմ հայտարարության մասնակիցներից մեկը հայտարարի, որ դեմ է ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա խաղաղապահները պետք է հեռանան։

2020–ի նոյեմբերի 9–ից էլ պարզ էր, որ Ալիևն ամեն ինչ անելու է, որպեսզի ռուս խաղաղապահները 2025–ից հետո չերկարաձգեն իրենց ներկայությունը և Ադրբեջանը կլանի Արցախը։

Նոյեմբերի 9–ից պարզ էր նաև, որ Հայաստանը պետք է հակառակն անի, այն է՝ ձգտի խաղաղապահների ժամկետի ավելացմանը։

Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ և դավաճանական քայլն այն է, որ ինքը Ալիևի հետ միաբերան կողմ է արտահայտվում ռուս խաղաղապահների գործունեության ժամկետի չերկարացմանը։ Փաշինյանը դա անում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով։ Մոսկվան այդ պայմաններում ստանում է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մասնակիցներից երկուսի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մերժումը։ Էրդողանը հենց այդ մերժումից հետո ինքնավստահ հայտարարեց, որ ռուս խաղաղապահները 2025–ից հետո պետք է լքեն Արցախը։

Եվ այսպես, տեղի է ունեցել մեծ դավաճանություն։ Փաշինյանը, հակառակ իր խոստումներին ու 2021–ի խորհրդարանական ընտրություններում ներկայացրած ծրագրին, Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Արցախի պաշարումը Փաշինյան–Ալիև–Էրդողան համաձայնության արդյունք է։

Բրյուսելում և Վաշինգտոնում հայ–ադրբեջանական նոր ստատուս քվո է եփվում, որի արդյունքում թիրախավորվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Ստանում ենք անվտանգության զրո երաշխիքներ՝ զուգահեռաբար դառնալով հակառուսական ու հակաիրանական գործիք։

Ի դեպ, նոր ստատուս քվոյի համար Արևմուտքին մեղադրելը երեխայություն է։ Արևմուտքն իր շահն ունի։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը ներկայացնողն է այլոց շահերը սպասարկում՝ անձնական շահի դիմաց։ Արցախը Փաշինյանի անձնական (նյութական) շահի առաջին զոհն է դառնում։ Հաջորդիվ Հայաստանն է։ Հետևաբար՝ Արցախի անկում թույլ չտալը գերկենսական և գոյաբանական հարց է բոլորիս համար։ Մեր խնդիրն այս փուլում 2020–ի նոյեմբերի 9–ի ստատուս քվոյի փոփոխություն ի վնաս Հայաստանի ու Արցախի թույլ չտալն է, ինչի կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է։ Փաշինյանի մասնակցությամբ նոր ստատուս քվոն մահաբեր կլինի մեր երկրի համար։

Հ․Գ․։ Ստորության և դավաճանության գագաթնակետն է այն մտածողությունը, թե բա՝ Արցախը հանձնելու և 120 հազարին սրի տալու գնով կարելի է Հայաստանը պահել։
 
«Մայր Հայաստան» շարժման հիմնադիր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>