Արցախի հայաթափումը Շվեդիայի ՆԱՏՕ մտնելուն կողմ քվեարկելու նախապայմաններից է
Արցախի հայաթափումը Շվեդիայի NATO մտնելուն կողմ քվեարկելու նախապայմաններից է եւ պատահական չի, որ Էրդողան հենց Վիլնյուսի գագաթաժողովին ընթացքում հայտարարեց Արցախից խաղաղապահների դուրս բերելու մասին։ NATO-ի երկրներն ընդունել են այդ նախապայմանը։
Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքը Ադրբեջանին հանձնելն է։
Հայաստանի գործող կառավարությունը հենց այս ուղղությամբ է գիտակցված կերպով շարժվում։
Իրավիճակը կարող է փոխվել այս կառավարության շտապ հրաժարականով, սակայն դրա համար պետք է ժողովուրդ ունենալ։
Հ.Գ. Արցախում, ֆիզիկական առումով, ցեղասպանության վտանգն ընդամենը գեղարվեստական խոսք է եւ պետք չէ դա ամեն առիթով կրկնելով հոգեբանական տեռորի ենթարկել մեր հայրենակիցներին։ Այնտեղ վիճակը շատ ծանր է եւ մենք պետք է նրանց քաջալերենք։ Վիճակը կարող ենք փոխել հեռացնելով միջազգային հարթակներում Արցախը հայաթափելու ծրագրի հետ համաձայնված կառավարությանը, դա արդեն նոր քաղաքական իրավիճակ կստեղծի։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից