Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել Երևանի ընտրություններին...

Նիկոլ Փաշինյանի անվան կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին, ինչպես հայտնի է, հաստատեց սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Ըստ այնմ, առաջադրումները կլինեն օգոստոսի 3-ից 13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-ից 18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատված է սահմանվել օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը: Դե, «նախընտրական քարոզչության» ժամանակահատվածը զուտ պայմանական պարագա է, քանի որ Նիկոլ Փաշինյանի Տիգրան Ավինյանի համար այդ ժամանակահատվածը վաղո՜ւց մեկնարկած է: Ասենք, ձևականորեն ոչ իշխանական ներկայացող, բայց իրականում Նիկոլ Փաշինյանի շահերն սպասարկող որոշ «ապրումակցող» թեկնածուների համար ևս նախընտրական շրջանը մեկնարկել է շատ ավելի վաղ: Բայց դրանք մանր հարցեր են:

Հիմնական հարցը այլ է` իսկ ընդդիմությունը մասնակցի՞, թե՞ չմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:

Կա տեսակետ, որ այդ ընտրություններին չարժե մասնակցել, քանզի դա համապետական բնույթ չունի. պետք է կենտրոնանալ այլ հարցերի, մասնավորապես՝ իշխանափոխության խնդրի վրա: Սակայն առկա իրողությունների պայմաններում այդ կենտրոնանալու պահը բավականին խնդրահարույց է թվում: Կա նաև տեսակետ, որ կարելի է Երևանի ընտրություններն օգտագործել որպես իշխանափոխության գնալու միջոց:

Ամեն դեպքում, Երևանի ավագանու ընտրությունը քաղաքական խոշոր գործընթաց է: Ըստ որում, Երևանն այսօր Հայաստանի կեսն է, եթե ոչ՝ կեսից ավելին՝ բնակչության պահով և առավելևս քաղաքական ազդեցությամբ: Եվ, եթե դու չես մասնակցում այդ ընտրություններին, ապա ինքդ քեզ անտեղի դուրս ես դնում քաղաքական գործընթացից: Ավելին, դաշտը թողնում ես բացառապես Նիկոլ Փաշինյանին ու նրա սպասարկուներին:

Դիտարկենք մասնակցության պահը: Ինքնին, ընտրություններին մասնակցելը ենթադրում է քաղաքական ակտիվություն, քարոզարշավ, փողոցային գործընթաց և այլն: Նաև՝ մամուլի բոլոր, այդ թվում՝ իշխանական լրատվամիջոցներն օգտագործելու հնարավորություն:

Մյուս կողմից, մասնակցել՝ մասնակցելու համար նույնպես իմաստ չունի: Այստեղ կարևոր է հստակեցնել, թե ինչպես մասնակցել, ի՛նչ ռազմավարությամբ ու մարտավարությամբ, ի՞նչ նպատակադրումներով:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել, մեր կարծիքով, պետք է այն նախապայմանով, որ իրական ընդդիմադիր ուժերը հանդես կգան միասնական կամ՝ համաձայնեցված ու համատեղ համակարգվող կերպով: Հիմնական նպատակը, որով արժե մտնել Երևանի ավագանու ընտրությունների թոհուբոհի մեջ, բնականաբար, չպետք է լինի Երևանի ավագանու կազմում հայտնվելը: Հիմնական նպատակը պետք է լինի Երևանի ավագանու ընտրությունները որպես իշխանափոխության առիթ օգտագործելը՝ Նիկոլ Փաշինյանի հակահայ ռեժիմից երկիրն ազատել-ազատագրելը:

Ավելին, Երևանի ավագանու ընտրությունները նաև լավ առիթ են, դրանց մասնակցելու դեպքում, հետընտրական փողոցային ակտիվ զարգացումներ գեներացնելու համար:

Եթե միասնաբար որոշվի այս կոնտեքստում մասնակցել այդ «ընտրություններին», կարծում ենք՝ հնարավոր է նախ, հասնել որոշակի ակտիվության, ապա ընդհանրապես ձևավորել իշխանությունների համար անկառավարելի իրավիճակ և վերջապես ազատվել Նիկոլ Փաշինյանից ու նրա ապիկար իշխանությունից:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>