Կապիտուլյանտը հանձնում է Արցախը, ո՞վ կբռնի նրա ձեռքը․ Տեսանյութ
Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան վերջին հանդիպումը մի կողմից՝ մեկ քայլով էլ մոտեցրեց Արցախի վերջնական հանձնումը թշնամուն, մյուս կողմից՝ ուրվագծեց Ադրբեջանի ախորժակը բուն Հայաստանի տարածքի նկատմամբ։
Արցախում ցեղասպանության նախափուլ է, մարդիկ սկսել են սովամահ լինել, պաշարված են արդեն յոթուկես ամիս, սնունդ ու դեղորայք չունեն։ Իսկ կապիտուլյանտը դեմքի անվրդով արտահայտությամբ բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցը։
Միջազգային հանրությունից, դաշնակիցներից և բարեկամներից որևէ գործողություն սպասելն անիմաստ է, քանի որ իրենք հիշեցնում են, որ հենց Փաշինյանն է համաձայնել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
Այդ մասին բացեիբաց խոսել են և՛ եվրահանձնակատար Ժոզեպ Բորելը, և՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, և՛ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, և՛ Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Նրանք բոլորն էլ պնդել են, թե քանի որ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, իրենք ոչինչ անել չեն կարող։
Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում