Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով
Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասնայանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 4 հոդվածով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Նրան մեղադրանք է առաջադրվել գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար»,-մանրամասնեց փաստաբանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։