Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրագիտության ինստիտուտի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի համաձայն, ստորգետնյա ցնցումներն առաջինը գրանցվել են ժամը 02:38-ին` Դեդոփլիսծկղարոյի մոտ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։ Երկրորդ երկրաշարժը գրանցվել է ժամը 04:54-ին, էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 57 կմ հեռավորության վրա՝ Դմանիսի քաղաքի մոտ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ, գրում է aliq.ge-ն:

